Եթե այսօր Լազիկան (խոշոր սևծովյան նավահանգստային քաղաքի նախագիծ) կառուցված լիներ, չէինք մնա «ԿաZանտիպի» հույսին՝ հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում: Նրա խոսքով՝ անձնական շահերի պատճառով Բիձինա Իվանիշվիլին ստիպել է Վրաստանին հրաժարվել շատ կարևոր նախագծերից: Այս մասին հայտնում է Gruziya Onlie-ը:
«Օդեսան կորցնում է իր գործառույթը, և եթե այսօր կառուցված լիներ Լազիկան, բոլոր բեռները Կենտրոնական Ասիա կտեղափոխվեին Վրաստանով: Եթե այսօր կառուցված լիներ Լազիկան, աֆղանական բեռները կտեղափոխվեին Վրաստանով: Մենք չէինք մնա «ԿաZանտիպի» հույսին, այլ հարյուր միլիոնավոր լարիի եկամուտ կստանայինք: Այդ նախագիծը դադարեցվել է այն պատճառվ, որ նրանք շահ ունեն երկաթուղային փոխադրումներում»,- հայտարարել է Սաակաշվիլին: Նրա խոսքով՝ երկաթուղային փոխադրումները լիովին վերահսկում է Իվանիշվիլիի զարմիկ Ուչա Մամացաշվիլին:






































