Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմում իր ելույթի համար ավելի մեղմ տոն էր ընտրել՝ գրում է The Wall Street Journal-ը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Յալթայում անցկացվել է Պետդումայի պատգամավորների հետ պետության ղեկավարի հանդիպումը: Պուտինը, մասնավորապես, խոսել է երկրի ազգային շահերը պաշտպանելու պատրաստակամության, սակայն Արևմուտքի հետ հարաբերությունները չխզելու մասին:
Ինչպես նշում է թերթը, Պուտինի ելույթի ուղիղ հեռարձակում ռուսական հեռուստատեսությամբ չի եղել: Ինչ վերաբերում է ելույթին, ապա ռուս նախագահը փոխել է տոնը՝ վերջին հրապարակային հայտարարությունների համեմատ՝ կարծում է պարբերականը: Հոդվածում նաև ասվում է, որ ուկրաինական ճգնաժամից դուրս գալու որևէ հստակ առաջարկ Պուտինը չի հնչեցրել:
Թերթը մեջբերում է վերլուծաբանների կարծիքը, համաձայն որոնց՝ Պուտինի նոր մեկնաբանություններն ու դեպի Ուկրաինա ռուսական մարդասիրական շարասյան ուղարկումը դրսևորվում են որպես պատասխան միջոցառումներից օրեր անց Կրեմլի առավել հանգիստ դիրքորոշումը ցուցադրելու փորձ:
Ավելի վաղ Պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆը Պուտինին անվանել էր այս տարի Ղրիմ այցելած միակ ռուս զբոսաշրջիկ:










































