245 տարի առաջ այս օրը ծնվել է ֆրանսիացի հրամանատար, պետական գործիչ, Ֆրանսիայի կայսր (1804-1815) Նապոլեոն Բոնապարտը:
Նապոլեոնը լեգենդար կերպար է: Նա իր ուրույն տեղն է զբաղեցրել պատմության մեջ: Նրա մարտերի մասին պատմվում են դասագրքերում: Բոնապարտը ծնվել է 1769 թվականին Կորսիկա կղզու Այաչո քաղաքում: Նա մանր արիստոկրատի ընտանիքի 13 երեխաներից երկրորդն էր: Նրա համար կանխորոշված էր ռազմական կարիերա:
Նապոլեոնը ծառայությունը զորքերում սկսել է 1785 թվականին: 1799 թվականին նա պետական հեղաշրջում է իրականացրել, իսկ 1804-ին՝ հռչակվել կայսր:
Նրա կայսրության անկումը սկսվել է 1812 թվականին՝ Ռուսաստանի դեմ նապոլեոնյան զորքերի պարտությամբ:
1821 թվականի մայիսի 5-ին Նապոլեոնը մահացել է: Վարկած կա, որ նրան թունավորել են:











































