Սիրիայի կառավարական զորքերը կարողացել են վերադարձնել Դամասկոսի մերձակայքում գտնվող Մլեխա քաղաքի վերահսկողությունը, որն ավելի վաղ զբաղեցնում էին ապստամբները: Այս մասին, Սիրիայի պաշտոնական ԶԼՄ-ներին և տեղի ակտիվիստներին մեջբերելով, հաղորդում է BBC-ն:
Բնակավայրի համար մարտեր են մղվում ապրիլ ամսից:
Սիրիացի ակտիվիստների խոսքերով՝ կառավարական զորքերը օգտվել են լիբանանյան շիաների «Հըզբոլահ» շարժման օգնությունից:
Սիրիայի հեռուստատեսությամբ ցուցադրել են քանդված շենքերով և փողոցներով քաղաքը:








































