Wednesday, 15 05 2024
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար

USAID-ի տնօրեն Քարեն Հիլիարդը ներկայացրել է Հայաստանում իրենց կատարած աշխատանքները

Օրերս, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակի (USAID) տնօրեն Քարեն Հիլիարդին, տնտեսական աճի գրասենյակի փոխտնօրեն Ջեֆ Փարետչանին և գրասենյակի ծրագրային մասնագետ Դիանա Ավետյանին:

Հանդիպման ընթացքում Ք. Հիլիարդը ներկայացրել է Հայաստանում իրենց կատարած աշխատանքները, նշել, որ հիմնականում աշխատում են տնտեսական զարգացման ուղղությամբ, որը ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները, հավելելով, որ նախանշել են նաև հեռանկարային զարագացման ներուժ ունեցող ևս երկու ոլորտ՝ գյուղատնտեսություն և զբոսաշրջություն: Այնուհետ, գրասենյակի ղեկավարը տեղեկացրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Սմիթսոնյան հաստատության հետ փոխըմբռման հուշագրի կնքման մասին, հայտնելով, որ մշակում են համապարփակ հայեցակարգային փաստաթուղթ հետագա համագործակցության շրջանակներն ընդլայնելու համար, որը կներառի գրեթե բոլոր ոլորտները: Միևնույն ժամանակ հյուրերը ներկայացրել են Սմիթսոնյան ծրագրի հետ կապված մանրամասներ, որոնք ընդգրկում են ենթակառուցվածքների զարգացման, մշակութային ժառանգության պահպանության, նոր զբոսաշրջային արտադրանքի ձևավորման և այլ ոլորտներ: Անդրադարձ է կատարվել նաև յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ում կազմակերպվող ֆոլկլորային փառատոնին, որը մեծ ազդեցություն է ունենում զբոսաշրջիկների հոսքի մեծացման վրա: Քարեն Հիլիարդ նշել է, որ բավականին մեծ հավանականություն կա, որ առաջիկա տարիներին նշված փառատոնի թեմատիկա ընտրվի Հայաստանը:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և առաջարկել ներկայացված ծրագիրը քննարկել առավել լայն լսարանով: Միևնույն ժամանակ նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության կողմից մշակվել են մի շարք ռազմավարական ծրագրեր, ինչպիսին է Երևան-Մեղրի զբոսաշրջային զարգացման հեռանկարային ծրագիրը, որն ընդգրկում է 3 մարզերի (ՀՀ Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր) գրեթե բոլոր բաղադրիչները, սկսած երթուղու ճանապարհներին առկա հուշարձաններից վերջացրած ենթակառուցվածքների զարգացումը: Այդ ծրագիրը ներկայացվել է մի շարք դոնոր կազմակերպությունների, ինչպիսին է Համաշխարհային բանկը և անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործվել Սմիթոսոնյան ծրագրի նախապատրաստման և իրականացման փուլերում: ՀՀ մշակույթի նախարարն անդրադարձ է կատարել ՀՀ մշակույթի նախարարության և ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի հետ հաջող համագործակցությանը: Հիշատակվել է Դաշտադեմ ամրոցի և նրա շրջակայքում գտնվող մշակութային ժառանգության, տարածքների ուսումնասիրման, գնահատման, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման (1-ին փուլ) ծրագիրը, որի իրականացումը համաֆինանսավորվում է ՀՀ կառավարության կողմից: Նախարարի կողմից կարևորվել է նաև ծրագրի գնահատումը և առաջարկել է ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի առաջացած հարցերի լուծմամբ և տեղեկատվության փոխանակմամբ:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են առավել հաճախակի հանդիպել՝ իրականացված աշխատանքների արդյունքներն ամփոփելու և ծրագրելու հետագա անելիքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում