Այս պահին հայաստանաբնակ հարյուրավոր եզդիներ հավաքվել են կառավարության շենքի դիմաց, նրանք սպասում են վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ իրենց խնդիրը ներկայացնելու համար, սակայն կառավարությունից այս պահին դուրս եկավ նամակների բաժնի պետի տեղակալ Հայկ Սիմոնյանը՝ եզդի համայնքի ներկայացուցիչներին հորդորելով պահանջը փոխանցել գրավոր:
Այս պահին ակցիան շարունակվում է: Բացի այդ, կառավարության նիստում որոշվել է գումար փոխանցել եզդի համայնքին, սակայն հայաստանաբնակ եզդիները դա համարում են չնչին քայլ, որը կարող էր անել Հայաստանը. ասում են՝ այդկերպ ընդամենը փորձել են բարոյական նկարագիր ձևավորել, սակայն կառավարությունը չպետք է մոռանա, որ եզդիները անգամ Արցախյան պատերազմի ժամանակ եղել են հայերի կողքին, ուստի հիմա ակնկալում են, որ ոչ հասարակությունը, ոչ իշխանությունները իրենցից երես չեն թեքի:
Լուսանկարը՝ Photolure-ի







































