Վրաստանի վարչապետ Իվանիշվիլին դժգոհություն է հայտնել, քանի որ խորհրդարնական մեծամասնություն կազմող «Վրացական երազանք» խմբակցության մեջ շատ կան տարձայնություններ։
Հայտարարություններ են արվում դաշինքի անունից, մինչդեռ դրանք ամբողջությամբ համաձայնեցված չեն խմբակցության մյուս անդամների հետ։
Իվանիշվիլիի կարծիքով՝ պետք է կայուն համակարգում կատարվի խորհրդարանի և կառավարության միջև։ Ըստ նրա՝ իր թիմակիցներից շատերը նորեկներ են քաղաքականության մեջ, որի պատճառով էլ տեղի են ունենում այդպիսի անհամաձայնություններ։