Ֆրանսիայի մոտ 900 քաղաքացիներ ներկայումս Մերձավոր Արևելքում պատերազմում են իսլամիստների կողմից: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևին:
«Նրանք գտնվում են ռազմական գործողությունների թատերաբեմում` Սիրիայում կամ Իրաքում: Ըստ երևույթին, ֆրանսիացիներ կան «Իսլմական պետություն» խմբավորման շարքերում և մասնակցում են մարտերին»,- ասել է նա:









































