Իրաքում՝ Սինջար լեռան փեշերին, «Իսլամական պետության» գրոհայինների կողմից 30 հազար խաղաղ քուրդ եզդիներ են շրջափակվել, որոնց վրա կախված է մահվան սպառնալիքը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Ռուսաստանում Քրդստանի տարածաշրջանային կառավարության ներկայացուցիչ Ասո Ջանգի Թալաբանիին:
«Ովքեր կարողացել են՝ Սիրիա են փախել: Մնացել են տարեցները, հիվանդները և փոքրիկ երեխաները: Նրանք գտնվում են դժվարամատչելի վայրերում, գրեթե առանց ուտելիքի և ջրի, իսկ գրոհայինները սպասում են նրանց հետ հաշվեհարդար տեսնելուն: Եթե մոտ ժամանակներս չօգնենք, նրանք կարող են զոհվել»,- ասել է նա:
Թալաբանին ընդգծել է, որ հաջող դիմադրության համար ավելի ժամանակակից զենք է անհրաժեշտ, քան այն, որ ունեն քրդական զինված խմբավորումները:










































