Monday, 22 06 2026
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան

«Հայաստանը պետք է ՄԱԿ-ում բարձրացնի Իրաքում ցեղասպանվող եզդիների խնդիրը»

Այսօր Մաշտոցի պուրակում իրականացվեց հանրային քննարկում և ստորագրահավաք, որի նպատակն է աջակցել ծայրահեղ իսլամիստական և ահաբեկչական խմբավորումների գործողությունների արդյունքում տուժած էթնիկ փոքրամասնություններին, մասնավորապես եզդիներին:

Մինչ այս մի շարք հասարակական կազմակերպություններ և քաղաքացիներ բաց նամակ էին հղել արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության դեսպան Զոհրաբ Մնացականյանին` կոչ անելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բարձրաձայնել Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, քանի որ Իրաքում ծայրահեղ իսլամիստական և ահաբեկչական խմբավորումների գործողությունների հետևանքով ստեղծվել է հումանիտար աղետի իրավիճակ, որի զոհերի և տուժածների մեծ մասը իրաքաբնակ էթնիկ և կրոնական փոքրամասնություններն են, նրանց թվում և՝ եզդիները:

Նամակում, սակայն, ստորագրություններ չեն եղել, քանի որ անուն-ազգանունները գրվել են Facebook-ի միջոցով, ուստի ԱԳՆ-ին նամակը փոխանցվել է միայն անուն-ազգանուններով: «ԱԳՆ-ից պատասխանել են, որ պետք է լինեն ստորագրություններ: Պահանջում ենք, որպեսզի Հայաստանը ՄԱԿ-ում բարձրաձայնի այս հարցի մասին, քանի որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը անտարբերության է մատնում այս խնդիրը, իսկ մեզ համար այն շատ կարևոր է, քանի որ Հայաստանն այն եզակի երկիրն է, որը կարող է խոսափող լինել եզդիների համար, բայց Հայաստանը այս պահին տեսնում ենք, որ պատրաստակամ չէ, գոնե ԱԳՆ-ի մակարդակով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ խորհրդի ղեկավար Բորիս Մուրազինը:

Հասարակական կառույցների ներկայացուցիչները նկատեցին, որ Հայաստանը՝ որպես ցեղասպանություն վերապրած երկիր, ավելի քան լավ պետք է հասկանա՝ այս պահին ազգի խնդիրն է դրված:

«Հայաստանի կառավարությունը խոստացել է 50 հազար ամերիկյան դոլար, հայտարարությունը հենց իրենք են տարածել, բայց, ցավոք, մինչև հիմա գումարը չի փոխանցվել, խոստացել են կառավարության վաղվա նիստից հետո այդ հարցի մասին խոսել, սակայն այդտեղ էլ տեղափոխման խնդիր կա, այսինքն՝ տեղափոխելու պատասխանատվություն չեն վերցնում: Փորձում ենք ՄԱԿ-ին դիմել, տեսնենք՝ ինչպես կարող ենք ուղարկել»,- «Առաջին լրատվական»ի հետ զրույցում ասաց Հայաստանի եզդիների ազգային կոմիտեի փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը՝ հավելելով, որ Հյուսիսային Իրաքում իրավիճակն առավել է շիկանում, ժամանակն աշխատում է իսլամիստների օգտին, ամեն առավոտ չորս գյուղի նրանք վերջնագիր են ներկայացնում, որպեսզի եզդիները իրենց կրոնից հրաժարվեն, այլապես երեկոյան կսպանեն, և երեկոյան տեղի է ունենում զանգվածային կոտորածը:

Համաձայն ՄԱԿ-ի հուլիսի 9-ի տեղեկատվության` ավելի քան 850.000 մարդ է Իրաքում տեղահանվել վերջին մեկ ամսվա ընթացքում, որոնցից 200.000-ը՝ միայն վերջին մեկ շաբաթում:

Հայաստանի եզդիական համայնքին երեկ աջակցելու էին եկել նաև հայ քաղաքացիները և մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ, որոնք ևս ընդգծում էին, որ մեր պետությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել` առնվազն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հորդորելով Անվտանգության խորհրդի անդամ պետություններին ընդունել մարդասիրական ռազմական միջամտություն լիազորելու բանաձև:

«Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը եզդիների և քրիստոնյաների խնդրով դիմել է Ֆրանսիայի իշխանություններին, իսկ ինչն է խանգարում Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ այս հարցերը միջազգային կառույցներում բարձրացնելու: Չէ՞ որ եզդիները, ասորիները և քրդերը նաև ՀՀ քաղաքացիներ են, որոնց ազգային շահերը կարող է բարձրաձայնել, բայց ինչը չի անում»,- ասաց «Քաղաքացիական զարթոնք» ՀԿ նախագահ Տիրայր Մուրադյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում