Wednesday, 01 07 2026
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային

Չեմ կարծում, թե Սոչիում նախագահների հանդիպումը երկարատև ազդեցություն կունենա. Մոդեստ Կոլերով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի Դաշնության 1-ին կարգի պետական խորհրդական, REX գործակալության ղեկավար, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը:

 -Պարոն Կոլերով, Սոչիում կայացավ երեք նախագահների հանդիպումը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա լարվածության ֆոնին: Ըստ Ձեզ՝ ի՞նչ ունեինք Սոչիի հանդիպումից առաջ և ի՞նչ ունենք այսօր, այսինքն՝ Ձեր կարծիքով, ի՞նչ փոխեց Սոչիի գագաթնաժողովը:

 -Սոչիի հանդիպումից առաջ կար ռազմական գործողությունների լարում, այդ լարումն այնքան լուրջ էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասաց, որ ԼՂ հակամարտությունն այլևս սառեցված չէ: Սոչիի գագաթնաժողովից հետո կարելի է ասել, որ պատերազմի սպառնալիքը, որը գոյություն ուներ դրանից առաջ, այս պահին չեզոքացված է: Սա ամենալավ արդյունքն էր, որը կարող էր լինել, քանի որ պատերազմ ոչ ոքի անհրաժեշտ չէ: Արդյոք սա կունենա՞ երկարատև ազդեցություն. կարծում եմ, որ ոչ, քանի որ երկարատև արդյունքները ձեռք են բերվում հակամարտող կողմերի կողմից և, իմ կարծիքով, երկարատև կարգավորումը (այս մտքին կողմ են ինչպես ԱՄՆ նախագահը, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը) կարող է կայանալ ԼՂ-ի մասնակցությամբ` որպես հակամարտող երրորդ կողմ: Եթե Ադրբեջանը անհանգստանում է, որ հայկական կողմը կարգավորման գործընթացում փաստորեն ստանում է թվային առավելություն, ապա մտածում եմ, որ Բաքվի այդ անհանգստությունը կարելի է չեզոքացնել այս հարցում բանակցային մոտեցումներով, օրինակ՝ ԼՂ-ի մասնակցությունը կարգավիճակի հարցում սահմանափակելու միջոցով, այսինքն՝ այն հարցերում կարելի է սահմանափակել ԼՂ-ի մասնակցությունը, որոնք վերաբերում են ԼՂ-ի կարգավիճակին:

Իմ խորին համոզմամբ, այս հարցը չի կարող լուծվել առանց Հայաստանի: Սա երկարատև կարգավորման հարց է, և Սոչիի հանդիպումն ուղիղ կերպով կարգավորման վրա չի ազդում:

 -Վերջերս շատ խոսակցություններ եղան ԵԱՀԿ Մինսկի խմբի և սեղանին դրված առաջարկների անկենսունակության մասին: Մինսկի խմբի ձևաչափը տապալելու գործում ակտիվ է մասնավորապես Բաքուն: Նոր ձևաչափի անհրաժեշտություն և հնարավորություն Դուք տեսնո՞ւմ եք:

 -Այո, Ադրբեջանն էր կասկածի տակ դնում այս ձևաչափի արդյունավետությունը: Բայց Սոչիից առաջ և Սոչիից հետո Ադրբեջանի այս պահանջներն ու դժգոհությունները հանվել են, և երկու կողմերը հերթական անգամ հաստատել են, որ վստահում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին: Սա շատ կարևոր է հատկապես հիմա, երբ չնայած այն բանին, որ հենց Ռուսաստանն էր Սոչիում նախաձեռնությունն իր ձեռքը վերցրել, որպեսզի դադարեցնի ԼՂ հակամարտության կարգավորման ռազմական սցենարը, ամեն դեպքում ներկայումս միջնորդների շարքում առաջին ջութակը նվագում է ԱՄՆ-ը, իսկ այլ ձևաչափ, որին մասնակցեն ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, գոյություն չունի:

Իհարկե, երբ ինչ-որ զիջումային բանաձև ձեռք բերվի կարգավորման վերաբերյալ, Մինսկի խմբի կարգավիճակն ու ԵԱՀԿ-ն, որը ներկայացնում է Մինսկի խումբը, չի բավարարի, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կողմերին ապահովում է բացառապես տեխնիկական աջակցությամբ, այդ կարգավորումը պետք է օրինականացվի ՄԱԿ-ի որոշմամբ: Բնականաբար, երբ պատրաստ լինի կարգավորման վերջնական բանաձևը, այդ որոշումը պետք է լինի ոչ թե Մինսկի խմբում, այլ ՄԱԿ-ում, բայց սա՝ հետագայում:

 -ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սոչի կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման օրակարգի կենտրոնում Հայաստանի եվրասիական ինտեգրացիայի շուրջ առկա դետալների ու խնդիրների հստակեցումն էր, սակայն մեզ որևէ կոնկրետություն հայտնի չդարձավ: Հետաքրքիր է իմանալ՝ պատժամիջոցներից կքած Ռուսաստանը կարողանալո՞ւ է շարունակել այդ նախագծերը, ինտեգրել Հայաստանին, երբ պատժամիջոցների հարցում նրան չեն աջակցում նույնիսկ իր եվրասիական գործընկերները:

 -Ամեն դեպքում, հստակություն մտավ գործընթացի մեջ: Այդ հստակեցումն այն է, որ Հայաստանի նախնական անդամակցությունը Մաքսային միությանը նշանակված է հոկտեմբեր ամսին: Երկրորդ՝ Հայաստանը վերջապես ներկայացրել է խնդիրների ցուցակ, որը պետք է լուծել անդամակցության պարագայում: Եթե չեմ սխալվում, 800 դիրքորոշում է ներկայացվել. դա արդեն լուրջ առաջընթաց է: Հստակ է նաև այն, որ պատժամիջոցների առկայությունը Հայաստանին կստիպի հավելյալ պայմաններ ներկայացնել, բայց ոչ մի սկզբունքային որոշում, որը կարող է հիմք տալ պնդելու, թե այդ ինտեգրացիան Հայաստանի դեպքում դանդաղելու է: Հայաստանը կարող է ցանկանալ այդ պատժամիջոցների պատճառով դանդաղեցնել կամ կասեցնել այդ գործընթացը, քանի որ հայաստանյան արտաքին քաղաքականությունը հիմնված է բազմավեկտորության և կոմպլեմենտարության վրա: Բայց Ռուսաստանի կողմից որևէ դիրքորոշման վերանայում տեղի չի ունեցել: Պուտինը վերջերս ևս մեկ անգամ շեշտեց, որ հույս ունի, որ Հայաստանը շուտով կմիանա ԵՏՄ-ին: Դրական դինամիկա կա այն հարցում, որ Հայաստանը դետալային կերպով ներկայացրեց իր պայմանները: Սա դրական շարժ է, բայց ամեն դեպքում սա տեխնիկական և ոչ քաղաքական հարց է: Քաղաքական է այն, որ Հայաստանը կարող է հեշտությամբ կանգնեցնել այդ գործընթացը:

 -Պարոն Կոլերով, եվրասիական ինտեգրացիոն նախագծերին միանալու որոշումը ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները պատճառաբանում էին անվտանգության սպառնալիքով՝ պնդելով, թե միանալով այդ նախագծերին՝ Հայաստանն ամրապնդում է անվտանգության այն երաշխիքները, որոնք Հայաստանին տրամադրում է Ռուսաստանը: Այս ամենի առաջին փորձությունը, ըստ էության, 1994-ից հետո առաջին աննախադեպ լարվածությունն էր հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, որը հաջողությամբ հաղթահարեցին հայաստանյան ուժային կառույցները՝ առանց որևէ ռազմական աջակցության: Չե՞ք կարծում, որ եթե Հայաստանն ունի անվտանգության նման խնդիր ու բաց, պետք է դիվերսիֆիկացնի իր այդ համակարգը՝ նվազեցնելով կախվածությունը Ռուսաստանից:

Այս հարցը կոռեկտ չէ: Որևէմեկը որևէ անգամ ռազմաքաղաքական անվտանգության հարցերը տնտեսական ու պարզապես Մաքսային միությունում չի քննարկում և չի էլ կարող քննարկել: Հայաստանի անվտանգության հարցը առաջ է եկել ո՛չ Մաքսային միության պատճառով, այլ Հայաստանի ասոցացման գործընթացի, քանի որ Հայաստանի ասոցացման համաձայնագրում ուղիղ ձևակերպված էին այսպես, որ Հայաստանի ռազմական անվտանգությունը ԵՄ-ն է ապահովում գործընթացի ավարտի դեպքում: Եթե դա կայանար, ապա Հայաստանից պետք է վաղ թե ուշ դուրս բերվեին Գյումրու ռազմաբազան և ռուս սահմանապահները: ՄՄ-ում անվտանգության գործոններ չկան և չեն կարող լինել: Եթե որևէ մեկը ՀՀ պաշտոնական ներկայացուցիչների շարքում խոսել է այդ մասին, ապա նա պարզապես սխալ է եղել, նա սուտ է ասել: Եթե Հայաստանին թվում է, որ Ռուսաստանն այսօր չի ապահովում ՀՀ անվտանգությունը, ապա Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ կազմից և վերադարձնի այն ծանր սպառազինությունը, որը արտոնյալ պայմաններով ստացել է Ռուսաստանից՝ որպես ՀԱՊԿ անդամ, և կառուցի իր անվտանգությունը Իրանի հետ: Բայց պետք է հետևողական լինել. եթե այդ բանավեճը լուրջ է, ապա պետք է լուծումներ ևս առաջ քաշի, իսկ որևէ նման բան ես այսօր չեմ տեսնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում