Իսպանիայի Բունյոլ քաղաքում օգոստոսի 27-ին կմեկնարկի «Տոմատինա» փառատոնը, որը հայտնի է որպես «լոլիկներով մարտ»: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
«Տոմատինայի» կանոնների համաձայն՝ փառատոնի մասնակիցներն իրար վրա լոլիկներ են նետում: Վնասվածքներից խուսափելու համար նետելուց առաջ լոլիկն անպայման պետք է ճզմված լինի:

«Տոմատինան» ամենամյա տոն է, որն անցկացվում է օգոստոսի վերջին շաբաթը, այն 64 տարեկան է:
Անցած տարի փառատոնին մասնակցությունն առաջին անգամ վճարովի է եղել:










































