Անկասկած, 45-ամյա աստղային գեղեցկուհի Ջենիֆեր Լոպեսը անթերի տեսք ունի: Օրերս պապարացիները նրան լուսանկարել են առանց դիմահարդարման մարզական լեգինսով ու կարճ բլուզով մարզասրահից դուրս գալիս՝ գրում է viva.ua-ն:
Համեմատելով նոր լուսանկարները 1999 թվականի լուսանկարների հետ՝ հնարավոր է համարձակորեն պնդել, որ Ջոյ Լոն հաղթանակած է դուրս եկել ժամանակի դեմ պայքարում և նույնքան լավ տեսք ունի, որքան 15 տարի առաջ:

















































