Ֆրանսիան հայտարարել է Իրաքյան Քրդստանին զենք մատակարարելու իր մտադրության մասին՝ հայտնում է Agence France-Presse-ը:
«Խիստ անհրաժեշտության պայմաններում Քրդստանի տարածքային իշխանություններին օգնելու համար Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը առաջիկա ժամերին Բաղդադի հետ կհամաձայնեցնի զենքի արտահանման հարցը»,- հայտնել է Ֆրանսիայի նախագահի մամլո ծառայությունը:










































