Ամերիկացի դերասան, հաղորդավար Քոնան Օ՝Բրայենը երեկոյան շոուի ժամանակ մի պահ ապշահար է եղել, որից հետո տաղավարում գտնվող հանդիսականներին հայտնել է Ռոբին Ուիլյամսի մահվան մասին ստացված բոթը:
Հաղորդման մյուս հաղորդավար Էնդի Ռիխտերը և հյուր Ուիլ Արնեթը ցնցվել են՝ հայտնում է Time-ը:
Օ՝Բրայենը Ուիլյամսի մահվան մասին հայտնել է հաղորդման ավարտին՝ նշելով, որ նրա մահը մեծ կորուստ է ամենքի համար:
Նշենք, որ օսկարակիր դերասանի մահվան պատճառ է համարվում ինքնասպանությունը:









































