Մաթեմատիկայի ոլորտում Ֆիլդսովյան մրցանակը, որը համեմատում են Նոբելյան մրցանակի հետ, գոյության 78-ամյա պատմության մեջ առաջին անգամ կին է ստացել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Դափնեկիր է դարձել Իրանում ծնված Միրիամ Միրզահանին՝ Ստենֆորդի համալսարանի (Կալիֆոռնիա) պրոֆեսոր:
Միջազգային մաթեմատիկական միության կայքում հաղորդվում է, որ մրցանակը նրան է հանձնվել Ռիմանի մակերևույթների երկրաչափությունում և դինամիկայում, ինչպես նաև դրանց տարածքային մոդուլներում ունեցած ներդրման համար:
Միրզահանին հույս է հայտնել, որ իր հաղթանակը կոգեշնչի երիտասարդ կին գիտնականներին ու մաթեմատիկոսներին:










































