Friday, 03 05 2024
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հայտարարությունից բեկում սպասելը վաղաժամ է

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հայտարարությունից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում բեկում ակնկալելը վաղաժամ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների` երեկ Դուբլինում ընթացող ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 19-րդ նստաշրջանում տարածված համատեղ հայտարարությանը:

Դավիթ Բաբայանը նշեց, որ հայտարարությունից հետո կտրուկ գործողությունների, բեկումների սպասելը դեռևս վաղաժամ է, քանի որ Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունը լավատեսության տեղ չի թողնում: Ուստի, նրա խոսքով, եթե չկա այլընտրանք՝ Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման բանակցությունների առաջընթացի հնարավորություն, կարևոր է հայտարարությունն այն առումով, որ համանախագահողները հորդորում են պահպանել ստատուս քվոն:

Դավիթ Բաբայանի գնահատմամբ՝ բոլոր այդ հայտարարություններն ուղղված են ստատուս քվոյին: «Ողջունելի է, որ համանախագահողները նման հայտարարություն են ընդունել: Սա նշանակում է, որ Ռուսաստանը, Եվրոպան՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը չեն ցանկանում, որ պատերազմ լինի, և որ դա որևէ մեկին ձեռնտու չէ, հատկապես հիմա, երբ Ադրբեջանում ֆաշիստական մթնոլորտ է, որտեղ Սաֆարով են հերոսացնում»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Մանրամասնորեն անդրադառնալով հայտարարության բովանդակությանը՝ ԼՂՀ նախագահի մամլո քարտուղարն ասաց, որ կարևոր էր հայտարարության մեջ հղումը Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքներին, որում, նրա հավաստիացմամբ, շեշտված է ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պահպանման անհրաժեշտությունը: Ըստ Դ. Բաբայանի՝ երբ հղում է կատարվում այս ակտին, նշանակում է, որ ադրբեջանական քարոզչությունը իրենց կողմից պատկերացված սկզբունքներին համապատասխան չի շարժվում: «Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ որևէ միջնորդ երկիր անհավասարություն չի դնում երկու երկրների միջև, և շեշտում է, որ ստատուս քվոն պետք է պահպանվի»,- եզրափակեց իր խոսքը Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները երեկ Դուբլինում ընթացող ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 19-րդ նստաշրջանում համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Համանախագահողները հակամարտող կողմերին կոչ են արել քաղաքական կամք ցուցաբերել՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար: «Հենվելով 2011 թվականին Դովիլում նախագահների արած հայտարարության վրա՝ մենք նորից կողմերին կոչ ենք անում վճռական քայլեր ձեռնարկել՝ խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Մենք ցավում ենք, որ չեն կատարվել խաղաղության գործընթացում արագ առաջընթացի ակնկալիքները, ինչը բխում էր 2012 թվականի հունվարի 23-ին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությունից»,- նշել են համանախագահողները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում