Ինչպես հայտնում է Xinhua գործակալությունը, առնվազն 5 մարդ զոհվել և 25-ը վիրավորվել են հինգշաբթի օրը Պակիստանի հյուսիս-արևմուտքում ոստիկանական շենքի մոտ ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով:
Տեղի Duniya հեռուստաալիքի հաղորդմամբ, Խանգու քաղաքում, որը գտնվում է Փեշավար քաղաքից 80կմ հարավ-արևելք, ռումբը պայթեցրել է մահապարտ ահաբեկիչը:
Վերջին շրջանում ահաբեկչությունները Աֆղանստանում հաճախակիացել են: Դա պայմանավորված է «Թալիբան» խմբավորման դիրքերի ամրապնդմամբ, ինչպես նաև կառավարության կողմից իրականացվող ծրագրերի անարդյունավետությամբ: