Թուրքիայում նախագահական ընտրությունները, չնայած որոշ թերացումներին, ընդհանուր առմամբ անցել են ժողովրդավարորեն և հաջողությամբ, երկուշաբթի Անկարայում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ ընտրությունների դիտորդական սահմանափակ առաքելության պատվիրակության ղեկավար դեսպան Գերտ Հինրիկ Արենսը, տեղեկացնում է RIA Novosti–ն։

«Ամբողջ ամիս մենք ուշադիր հետևել ենք նախընտրական արշավին և բուն ընտրություններին։ Հանդիպել ենք թեկնածուների, լրագրողների, հասարակական գործիչների հետ։ Նախնական եզրակացությունում դրական գործոններից կնշեմ թեկնածների ազատ քարոզարշավը, թուրքերենից բացի՝ օտար լեզուների օգտագործումը, քվեարկելու հնարավորությունն երկրի այն քաղաքացիների համար, որոնք գտնվում են արտասահմանում, և ընդհանուր առմամբ՝ թեկնածուների ազատ, հաջող և ժողովրդավարական քարոզարշավի անցկացումը»,- ասել է առաքելության ղեկավարը։

Սակայն, նրա կարծիքով, ընտրությունները ցուցադրել են նաև նախընտրական շրջանի թերությունները։ «Կնշեմ պաշտոնական լիազորությունների չարաշահումները, վարչական ռեսուրսի օգտագործումը հօգուտ թեկնածուներից մեկի, ԶԼՄ-ների կողմնակալությունը և Թայիբ Էրդողանի առավելությունը հեռուստաեթերի ժամանակի ծավալում։









































