Նոր սմարթֆոն Samsung Galaxy S IV-ը գերամուր էկրան կստանա, որը անհնար կլինի կոտրել: Այն անկյունագծով կունենա 5 դյույմ երկարություն, իսկ լուծումը կլինի Full HD (1920х1080):
Այսպիսի էկրանով Galaxy S IV-ը կարող է մրցակցել J Butterfly-ի հետ: Samsung-ը նոր սմարթֆոնը կհագեցնի նաև 13 մեգապիքսել տեսախցիկով և 4-միջուկային պրոցեսորով: Այս մասին տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով վերլուծաբաններին:
Գործակալության տեղեկություններով` Samsung-ը կփորձի ինչքան հնարավոր է շուտ այն վաճառքի հանել, այդ պատճառով էլ սմարթֆոնը հնարավոր է շուկայում հայտնվի 2013 թ. ապրիլին: Մի քանի շաբաթ առաջ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ընկերությունը կհետաձգի նորույթի շնորհանդեսը` նոր էկրանի արտադրության հետ կապված դժվարությունների պատճառով:
Galaxy S III-ի վաճառքի ցուցանիշները գերազանցել են 30 միլիոնը: Ընդ որում, 10 միլիոնy վաճառվել է երկու ամսից ավելի քիչ ժամանակում: Մինչև տարվա վերջ կորեացիները ծրագրում են վաճառել Galaxy S III-ի 40 միլիոն օրինակից ոչ պակաս: