Monday, 06 05 2024
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը

Առաջնայինի և առանձնահատուկի միջև. «Ազդակ»

Այն ինչ հրապարակվեց և շարունակվում է հրապարակվել Սոչիում կայացած Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին արտակարգ որևէ նորություն չի փոխանցում։ Ինչպես և ակնկալվում էր, հերթական անգամ խոսվել է խաղաղ կարգավորման, պատերազմական գործողություններից զերծ մնալու, և փոխզիջումներով խաղաղության հասնելու անհրաժեշտության մասին։ Բանակցային խորապատկերի վրա երևացող հիմնական և ուշադրություն գրաւող բաժինը հանդիպման վայրն է, գերմիջնորդի ներկայությունն ու կատարած կշռադատված ուղերձները կողմերին։ Այս բոլորը հրապարակային բաժնով, լուսարձակների տակ, նկարահանված և հեռարձակված տարբերակներով փոխանցվող։

Ռուսական գերմիջնորդի հանգամանքի ինքնաստանձնելու միտումները թաքնված չեն։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Ղարաբաղյան հակամարտության հարցում միջազգային ձևաչափերին, հետագայում էլ մասնակցելու է դրանց, բայց ծրագրում է օգտագործել նաև Ադրբեջանի և ՀՀ-ի հետ երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ բնույթը՝ իրավիճակը կարգավորելու համար։

Մինչև այս եռակողմ հանդիպումը մեկնաբանությունները կենտրոնացել էին խաղաղապահ գործողության իրականացման հաւանականության վրա, շեշտելով, որ ՌԴ-ն մտադիր է խաղաղապահ զորքեր տեղակայել Արցախ-Ադրբեջան սահամանագծի վրա։ Չէ բացառվում, որ այս առաջադրանքը մնալու է նույնը։ Ամերիկացի համանախագահն էլ իր վերընդգծած սկզբունքներից վերջինը հատկացրել էր խաղաղապահ գործողություն իրականացնելու անհրաժեշտությանը։ Ուորլիքի հայտարարությունները, կարճ ժամանակ հետո ԱՄՆ պետքարտուղարության կողմից նկատվել էին որպես պաշտոնական Վաշինգտոնի տեսակետ։ Բնականաբար սակայն, Ուորլիքն ու իր պետությունը այլ բաղադրիչներով են պատկերացնում խաղաղապահ գործողության իրականացումը։

Թե փակ խորհրդակցություններում այս առաջադրանքը քննարկման թեմա եղե՞լ է, թե՞ ոչ, մնում է քաղաքական մեկնաբանության և ենթադրության սահմաններում։ Պարզը այն է, որ Մոսկվան փորձում է իր ազդեցության գոտի վերադարձնել Բաքվին և այնտեղ աւելի հաստատ ու կայուն տեղ տրամադրել դրան։ Մինչ այդ իրավիճակը կարգավորելու համար կարող էր նպաստավոր նկատվել զինվորական սահմանափակ գործողությունների ձեռնարկումը, դրանք քաջալերելը, և նախապատերազմական մթնոլորտ ստեղծելը։ Զուգահեռ` սպառազինելը։ Ռուսական ուղերձի ամփոփումը այս ամենում այն է, որ Մինսկի ձևաչափը շարունակում է գործել, բայց գերմիջնորդը և բանակցային խաղի կանոնների թելադրողը Մոսկվան է, որը ծրագրում է օգտագործել նաև Ադրբեջանի և ՀՀ-ի հետ երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ բնույթը՝ իրավիճակը կարգավորելու համար: ՀՀ-ին առընթեր կավելանա ուրեմն Ադրբեջանի հետ հարաբերությունների առանձնահատուկ բնույթը։

Փորձենք տեսնել այս անգամ ամերիկացի համանախագահի հայտարարությամբ փոխանցվող ուղերձի իմաստը, Սոչիի հանդիպմանը առիթով։ Մի հարցազրույցի ժամանակ ռուսական ճիգերին դրական գնահատական տալուց հետո, ամերիկացի համանախագահը հետևյալ բառերով է բնութագրում իր երկրի առնչությունը արցախյան հարցի կարգավորման բանակցություններին. «Աշխարհի տարբեր անկյուններում տիրող բարդ իրավիճակներն անհանգստության մեծ առիթ են ԱՄՆ-ի համար, սակայն սա և ոչ մի կերպ չի թուլացնում Ղարաբաղյան խնդրի լուծման անհրաժեշտության առաջնայնությունը ԱՄՆ-ի համար։ Մեր նպատակն է տեսնել Եվրոպան ամբողջական, ազատ և խաղաղ»։

Ըստ Ուորլիքի` Արցախի հարցը ուրեմն առաջնային խնդիր է Վաշինգտոնի համար։ Վաշինգտոնի համար առաջնային, Մոսկվայի համար առանձնահատուկ։ Բայց Սա չէ միակ հատկանշական կետը ամերիկացի բանագնացի ասածում։

Արցախը ամբողջական ևրոպայի տարածքում տեսնող Վաշինգտոնի ներկայացուցիչը այս դեպքում ուղերձ ունի Մոսկվայի ղեկավարին։ Արցախյան հարցով ուղերձ ուղարկողը սակայն պետք է հստակ պատասխան տա, որ առաջադրված ամբողջական, ազատ և խաղաղ ևրոպայում վերջին փակ սահմանի պատասխանատուն ո՞ր պետությունն է և թե ինչո՞ւ է շարունակում արգելակել ևրոպայի ամբողջականացման, ազատականացման և խաղաղեցման գործընթացը։

Վաշինգտոնի համար Արցախը ևրոպա է, և դրա հարցը` առաջնային։ Մոսկվայի համար Արցախը` ևրասիա (առանց մաքսակետի հստակեցման…), իսկ հարցը` առանձնահատուկ։ Սոչիով հաստատվում է, որ առայժմ գերմիջնորդը փորձում է իր ձեռքին պահել բանակցային ղեկը։

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում