Saturday, 27 06 2026
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք

Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես որոշիչ գործոն. Ալեքսանդր Դուգին

Ռուսաստանը կարող է ԼՂ հակամարտող կողմերին միայն պասիվ աջակցություն ցուցաբերել, ՌԴ-ն չի կարող հանդես գալ որպես որոշիչ գործոն: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Միջազգային եվրասիական շարժման» լիդեր, իր ազգայնական հայացքներով հայտնի ռուս քաղաքագետ, հայ-ռուսական «Գրիբոյեդով» ակումբի անդամ Ալեքսանդր Դուգինը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրմանն ու Ռուսաստանի ջանքերին:

Նա նշեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև իրավիճակի լարման համար պատասխանատու է Ամերիկայի Միացյալ Նահանգները, ԱՄՆ-ն է հակամարտության ապասառեցման հեղինակը, իսկ ՌԴ-ն ստատուս-քվոյի երաշխավորն է, բայց Ռուսաստանը հայտնվել է մի բարդ իրավիճակում «Ռուսական աշխարհի» տարածքում, այդ թվում Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված: Նրա խոսքով՝ Ռուսաստանը բարդ ժամանակներ է ապրում:

«Ամերիկացիները որոշել են լարել հակամարտությունը ԼՂ-ում՝ սատարելով Ադրբեջանին հարձակման հարցում: Ռուսաստանը ՀՀ գործընկերն է, բայց հետաքրքրված չէ իրավիճակի սրմամբ, և ինձ թվում է՝ ներկայիս իրավիճակում Արևմուտք-ՌԴ ուղիղ դիմադրության պայմաններում Ռուսաստանը դիվանագիտական ոլորտում չունի բավարար փաստարկներ, որպեսզի իսկապես սառեցնի հակամարտությունը:

Ես լարվածությունը դիտարկում եմ Ռուսաստանի դեմ Արևմուտքի երկրորդ ճակատ: Ռուսաստանը կցանկանար ամեն ինչ թողնել իր տեղում, ինչպես որ եղել է մինչ այսօր՝ և՛ ՀՀ-ի հետ ռազմաքաղաքական համագործակցություն, և՛ նորմալ հարաբերություններ Ադրբեջանի հետ, բայց ԱՄՆ-ին դա ձեռնտու չէ և ԱՄՆ-ը փորձում է ստեղծել բարդ իրավիճակ ԼՂ հակամարտության գոտում:

Նույնիսկ Ռուսաստանում այսօր կան շատ անհասկանալի երևույթներ, Պուտինը բարդ իրավիճակում է գտնվում, պետք է պատերազմ սկսի Ուկրաինայի հետ, իսկ դա հետաձգելով՝ Ռուսաստանը ավելի շատ խնդիրներ է ստեղծում: Եթե սկսի, այլ բնույթի խնդիրներ են ծագելու, այսինքն՝ Ռուսաստանը գտնվում է այսպես կոչված փակուղում՝ պատժամիջոցներ, արտաքին ճնշումներ և ներքին բողոքի ակցիաներ: Հայերը մշտապես աչքի են ընկել հետևյալ կարգախոսով՝ «Այն, ինչ մեզ ձեռնտու է, դա էլ լավ է»: Այս իրավիճակում այս հայացքն արդեն չի աշխատում, քանի որ մենք հետխորհրդային տարածքում ընկղմվել ենք խոր ճգնաժամի մեջ, ուստի Ռուսաստանից ինչ-որ բան պահանջելն անիմաստ է. Ռուսաստանն ընդարմացման մեջ է, ընկղմված է բարդագույն խնդիրների մեջ:

ՀՀ ղեկավարությունը պետք է իմաստնություն ցուցաբերի և անի ամեն բան՝ պահպանելու համար այն իրավիճակը, որը կա այսօր: Ռուսաստանն այս իրավիճակում կարող է հակամարտող կողմերին միայն պասիվ աջակցություն ցուցաբերել: Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես որոշիչ գործոն: Ներկայիս իրավիճակը պահպանելու համար տարածաշրջանային բոլոր երկրները պետք է գիտակից մոտեցում ցուցաբերեն. խոսքը Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի մասին է: Ըստ էության, բոլոր այս երկրները հետաքրքրված են տարածաշրջանի և հակամարտությունների ստատուս-քվոյով, միայն ԱՄՆ-ն է հետաքրքրված է լարվածության մեծացմամբ: Այս իրավիճակում Ռուսաստանին դժգոհություններ և պահանջներ ներկայացնելը պարզապես ապակառուցողական կլինի բոլոր կողմերի կողմից. Ռուսաստանն անում է այն, ինչ կարողանում է, եթե չի անում, ապա պարզապես չի կարողանում»,- մեկնաբանեց Ալեքսանդր Դուգինը: Ապա քաղաքագետն ասաց, որ ԱՄՆ-ը ՀՀ իշխանություններին փորձում է համոզել, որ Ռուսաստանն անվտանգություն ապահովել չի կարողանում, ուստի ԱՄՆ-ն իր ծառայություններն է առաջարկում, Ռուսաստանը մասնակիորեն կարող է անվտանգություն ապահովել, եթե Հայաստանը ռացիոնալ դրսևորի իրեն: Նրա հավաստիացմամբ՝ եթե Հայաստանը հույսը դնի ԱՄՆ-ի վրա, տեղի կունենա այն, ինչ Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Ուկրաինայում, այսինքն՝ կստանա արյան ծով, քանի որ ՌԴ-ն Հայաստանից դուրս կբերի իր ռազմական բազան: «Հիմա Ձեր մեծ եղբայրը դժվար ժամանակներ է ապրում, պետք է հասկանալ»,- ասաց Ալեքսանդր Դուգինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում