Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Գերմանիայում:
Նոյերը ստացել է 144 ձայն և շրջանցել Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Մարկո Ռոյսին, ով ստացել է 135 ձայն և մյունխենյան ակումբի կիսապաշտպան Տոմաս Մյուլլերին, ով ստացել է 105 ձայն:
«Ինձ համար մեծ պատիվ է: Շատ անսպասելի էր, չնայած, իհարկե, հասկանում էի, որ լավ խաղ եմ ցուցադրել»,- Kicker-ը մեջբերում է դարպասապահի խոսքերը:
Հիշեցնենք` ավանդության համաձայն` հենց Kicker_ն է անցկացնում համապատասխան քվեարկությունը:








































