Հյուսիսային Կորեայի նոր 5 հազարանոց թղթադրամների վրայից այժմ բացակայում է հանրապետության հիմնադիր Կիմ Իր Սենի նկարը՝ գրում է հարավկորեական The Chosun Ilbo պարբերականը:
«Թղթադրամի երեսին պատկերված է Մանգենդե գյուղի տունը, որտեղ ծնվել և մեծացել է Կիմ Չեն Իրը, իսկ հակառակ կողմում`Փխենյանի թանգարանի նկարն է, որը ցուցադրում է այն նվերները, որոնք Կիմ Իր Սենը և նրա որդին ստացել են օտարերկրյա առաջնորդներից»,- ասվում է պարբերականում:









































