«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը չի թաքցրել, որ ցանկանում է իր թիմում տեսնել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիային:
«Հիմա ունենք 5 ֆուտբոլիստներ, որոնք կարող են խաղալ 9 համարի դիրքում և 4 խաղացողներ` 10 համարի դիրքի համար: Այնուամենայնիվ, չունենք եզրային հզոր կիսապաշտպաններ, որոնք կապահովեն գրոհի լայնքը:
Կարող եմ ավելի հակիրճ ասել` չունենք Դի Մարիայի կարքի խաղացող, այդ իսկ պատճառով ստիպված եմ խաղալ այլ կերպ»,- հայտարարել է Վան Գալը:
Բրիտանական ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվում, որ «կարմիր սատանաներ»-ը պատրաստ են 55 մլն ֆունտ վճարել արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:










































