Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից ոչ հեռու ուղևորատար ինքնաթիռ է կործանվել՝ հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ Taban Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը իրանական Թաբաս քաղաքից ուղևորվում էր Թեհրան: Ինքնաթիռը թռիչքից անմիջապես հետո ընկել է խիտ բնակեցված շրջանում:
Դեպքի պատճառը այս պահին հայտնի չէ, ինքնաթիռի մակնիշը ևս չի հաղորդվում:
Նախնական տվյալներով՝ ավիավթարի հետևանքով զոհվել է 40 մարդ: Ըստ Fars գործակալության՝ ինքնաթիռում եղել է 50 մարդ:
Դեպքի այլ մանրամասներ չեն հաղորդվում:











































