Friday, 26 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը

«Եթե Պուտինին չհաջողվի կարգի հրավիրել Ալիևին, դա չի հաջողվի աշխարհի հզորներից ոչ մեկին»

«Առաջին լրատվական»-ի գրավոր հարցերին պատասխանում է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

 – Պարոն Հովհաննիսյան, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը միմյանց հետ չհանդիպեցին, երբ այդ հանդիպումը ցանկանում էր կազմակերպել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Սոչիում հանդիպում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնության շրջանակներում: Արդյոք սա չի՞ նշանակում, որ Ռուսաստանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններն իր ձեռքը վերցնել և Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների շարքում գերակայող լինել:

– Եթե դուք կարծում եք, որ 21-րդ դարում Անգլիայի կամ Ֆրանսիայի նավերը նույնիսկ իրենց ցանկության դեպքում կարող են ավելի արդյունավետ գործել կովկասյան լեռներում, քան 20-րդ դարում՝ Կարմիր բանակը, ուրեմն անուղղելի իդեալիստ եք: Նույնիսկ արկածախնդիր Իլհամը քանիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնահարցի այս կամ այլ եղանակով լուծման բանալին Մոսկվայի ձեռքում է: Հասկանալի է, որ МГИМО-ն ավարտած Իլհամն այդ հարցում որևէ պատրանքներ չի կարող ունենալ, բայց դուք էլ պետք է զերծ մնաք նման սեթևեթանքներից, թե այդ ինչպես եղավ, որ ՌԴ-ն Մինսկի խմբի մյուս համանախագահներից առաջ ընկավ: Այդ ե՞րբ առաջ ընկած չէր, կամ եթե մինչև հիմա առաջ ընկած չլիներ, մենք մինչև հիմա կպահպանեի՞նք վերահսկողությունը ազատագրված տարածքնեի նկատմամբ:

 – Ընդհանրապես՝ վերջին շրջանում, հատկապես Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ՌԴ-ն հանդիպումներ է ունենում Ադրբեջանի հետ և ցանկանում է այդ երկրին էլ ներգրավել այդ կառույց: Չե՞ք կարծում, որ ՌԴ-ն այդ գործընթացներում Ադրբեջանին ներգրավելու համար շահարկում է ԼՂ հարցը:

– Բնական եմ համարում ԵՏՄ անդամ երկրների՝ այդ կառույցում նաև Ադրբեջանին ներգրավելու ձգտումը, ինչպես բնական էի համարում 1999-2000 թվականներին Եվրախորհրդի կողմից մեր երկրի անդամակցության հետաձգումը՝ մինչև Ադրբեջանը նույնպես պատրաստ կլինի անդամակցել: Ես այն ժամանակ ներկայացնում էի ՀՀ-ում իշխող Միասնություն դաշինքը, Եվրախորհրդում հայկական պատվիրակության կազմում էի և, իհարկե, քյալլա էի տալիս Ռասել Ջոնսոնի հետ՝ բացատրելով, որ արդար չէ Եվրախորհրդի չափանիշներն ապահոված Հայաստանի անդամակցությունը դանդաղեցնել այն նպատակով, որ Ադրբեջանին էլ միաժամանակ ընդունեք այդ կազմակերպության կազմում: Բայց որպես քաղաքագետ՝ ես քաջ գիտակցում էի, որ ինչպես ամենուրեք, այնպես էլ Եվրախորհրդի կողմից արդարությունը միշտ էլ ստորադասվել է քաղաքական նպատակահարմարությանը: ԵՏՄ անդամ պետություններն էլ սրբեր չեն և առաջնորդվում են նույն մոտեցմամբ: Իհարկե, դա մեզ համար տհաճ է, և ես հեռու եմ այն տխրահռչակ գործիչներից, ովքեր հորթի հրճվանքով են վերաբերվում ԵՏՄ-ին անդամակցելու ըստ իս՝ զուտ տեսական հնարավորությանը: Եվ քանի որ այդ հնարավորությունն այսօր մտացածին է, ես ոչ հայհույ բարձրացնելու, ոչ էլ գեղամյանական հրճվանքի դրսևորումների առիթ չեմ տեսնում: Թե չէ՝ Կիկոսի մահը ողբալը կամ էլ ռուսից ավելի ռուս դառնալու մոլուցքը մեզանում արդեն ազգային բնավորություն է դարձել: Ինչպես կասեր Լևոնը՝ հանգստացեք:

 – Իսկ Ձեր կարծիքով՝ ինչո՞վ են պայմանավորված վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող դիվերսիոն գործողությունները:

– Այդ գործողությունները պայմանավորված են երկու կարևորագույն գործոններով: Առաջինը՝ հետճգնաժամային տարիներին էապես խորացավ Հայաստանի և Ադրբեջանի զարգացման անհամաչափությունը: Ադրբեջանն արդեն 2010թ. հասավ նախաճգնաժամային մակարդակին: Իսկ Հայաստանն, ավաղ, առ այսօր չի հասել տնտեսության զարգացման այն ցուցանիշներին, որոնք ուներ ճգնաժամից առաջ: Եվ այսօր պարզ էլ չէ, թե գոնե 2015թ. կհասնի՞, թե՞ ոչ: Վերջին 5 տարիների ընթացքում տնտեսության զարգացման ցուցանիշների առումով Հայաստանի բացահայտ հետ ընկնելը, ինչպես նաև ստեղծված պայմաններում միջազգային կառույցների հետ համագործակցության հնարավորություններից լիարժեք օգտվելու հարցում անորոշությունը չէին կարող չոգևորել Ադրբեջանի ղեկավարությանը: Ի վերջո՝ կռվում են բանակները, բայց պատերազմն ընթանում է շատ ավելի ընդգրկուն՝ երկրների և հասարակությունների միջև՝ իրենց տնտեսական և մարդկային ռեսուրսներով հանդերձ: Ավաղ, մենք կռվում հաղթելուց հետո տանուլ տվեցինք խաղաղությունը, և եթե այսպես շարունակենք, կարող ենք տանուլ տալ նաև պատերազմը, որը կռվից հետո տեղափոխվել էր տնտեսական մրցակցության և դիվանագիտական դիմակայության դաշտ՝ սպառնալով ցանկացած պահի վերաճելու նոր թեժ կռվի: Մեր վերնախավը կորցրեց իր զգոնությունը, այն փաստի գիտակցումը, որ իրավունք չունի Ադրբեջանի վերնախավի օրինակով վատնել երկրի ռեսուրսները, քանզի դրանք նավթային և գազային հարստություններին տիրապետող Ադրբեջանի և դրանից զրկված Հայաստանի պարագաներում անհամադրելի են:

Երկրորդ գործոնը, որն Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների է դրդում, միջազգային իրավիճակն է, Սիրիայում, Իսրայելում և Ուկրաինայում ծավալվող իրադարձություններն են: Այդ երկրներում իշխանությունները հռչակել են հակաահաբեկչական պայքար և այդ պայքարի քողի տակ իրականացնում են լայնածավալ պատերազմական գործողություններ՝ չխնայելով քաղաքացիական բնակչությանը, ռմբակոծելով բնակավայրերը, կանանց, երեխաներին, ծերերին: Ոմանք արդեն խոսում են երրորդ համաշխարհային պատերազմի մասին, ոմանք էլ պնդում են, որ այն արդեն սկսվել է: Ահա այս պայմաններում Ի. Ալիևի արկածախնդիր վարչախումբը որոշել է պղտոր ջրում ձուկ որսալ:

 – Համաձայն չե՞ք այն կարծիքների հետ, որ այդ գործողություններն այնքան էլ ինքնուրույն չեն և կապ ունեն ուժային որևէ կենտրոնի հետ՝ հատկապես, որ շաբաթվա վերջին Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպելու են Վլադիմիր Պուտինի հետ: Չի բացառվում, որ տեղի ունենա նաև եռակում հանդիպում:

– Ես չեմ կիսում այդ տեսակետը: Որքան արկածախնդիր են ալիևյան ռեժիմի քայլերը, նույնքան ինքնուրույն են դրանք: Որքան անհամադրելի են Ադրբեջանի և մեր տնտեսական, ռեսուրսային հնարավորությունները, նույնքան տարբեր են արտաքին ուժային կենտրոններից Ադրբեջանի և Հայաստանի կախվածության չափերը: Ադրբեջանի դեպքում այն մինիմալ է: Եվ եթե անվիճելի է, որ ագրեսիվ գործողությունների նախաձեռնողը ոչ թե Երևանն է, այլ Բաքուն, ապա ինչ-որ այլ մեղավորների փնտրտուքն անհեթեթ է: Այլ հարց է, որ ուժային հայտնի կենտրոններից յուրաքանչյուրը ստիպված է հաշվի նստել Բաքվի ագրեսիվ քայլերով պայմանավորված իրավիճակի հետ՝ փորձելով ընդլայնել սեփական դերակատարությունը հարավկովկասյան տարածաշրջանում:

Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա այդ երկիրը միակ կովկասյան գերտերությունն է, որն այս տարածաշրջանում ռազմական հենակետ, մնայուն շահեր և այսօր նաև այդ շահերը պաշտպանելու վճռականություն ունի: Սակայն ներքաշված լինելով ուկրաինական իրադարձությունների մեջ՝ ՌԴ-ն այսօր ամենևին էլ շահագրգռված չէ ներքաշվելու մի նոր գլխացավանքի մեջ: Այդ իսկ պատճառով միանգամայն կանխատեսելի է, որ 1994թ. զինադադարի հաստատման երաշխավոր երկիրն ամեն ինչ կանի Սոչիում Ալիևին կարգի հրավիրելու և նրան ագրեսիվ մտադրություններից ետ պահելու գործում: Որքանո՞վ Պուտինին դա կհաջողվի, եթե հաշվի առնենք կրտսեր Ալիևի կոտոշությունը, մենք կտեսնենք ժամեր անց: Սակայն արդեն հիմա պարզ է, որ եթե Պուտինին չհաջողվի կարգի հրավիրել Ալիևին, դա չի հաջողվի անել աշխարհի հզորներից և ոչ մեկին:

– Միջազգային շատ կառույցներ հայտարարություններ արեցին Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների հետ կապված: Ձեր կարծիքով՝ մինչև այժմ ինչո՞ւ ՀԱՊԿ-ը որևէ դիրքորոշում չի ցուցաբերել այդ գործողությունների նկատմամբ. չէ՞ որ ՀՀ-ն այդ կառույցի անդամ է, Ադրբեջանը՝ ոչ:

– Եթե ես լինեի ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը կամ գոնե պաշտպանության նախարարը, ապա ՀԱՊԿ-ը հաստատ ստիպված էր լինելու հստակեցնել իր դիրքորոշումը՝ հանդես գալով համապատասխան հայտարարությամբ: Ինչպես կասեր Ռոբերտը (նրան էլ հիշատակեմ, որ չնեղանա), պարողն ինքը պետք է պարզաբանի, թե ինչն է իրեն խանգարում:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում