Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկը խոստացել է, որ ակումբը կանի հնարավորը` կիսապաշտպան Մարկո Ռոյսին թիմում պահելու համար:
«Կփորձենք պահել Ռոյսին մեր թիմի կազմում: Մարկոն ոչ միայն «Բորուսիա»-ի առանցքային ֆուտբոլիստն է, այլ նաև մեր ակումբի դեմքը, ֆուտբոլիստ, ում կենսագրությունը սերտորեն կապված է Դորտմունդի հետ: Չենք հրաժարվի նրա ծառայություններից»,- Bild-ը մեջբերում է Ցորկի խոսքերը:
Հիշեցնենք, որ երիտասարդ ֆուտբոլիստի ծառայություններով են հետաքրքրված եվրոպական մի շարք գրանդեր:







































