Ընթացիկ ամռանը Մադրիդի «Ռեալ»-ն, այնուամենայնիվ, վաճառքի կհանի թիմի կիսապաշտպան Սամի Խեդիրայի տրանսֆերը:
Հիշեցնենք, որ հաջորդ տարի Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակ կստանա, իսկ «արքայական ակումբ»-ը ցանկանում է որոշակի գումար ստանալ նրա իրավունքների վաճառքից: Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` Խեդիրայի ծառայություններով հետաքրքրված էր «Արսենալ»-ը, սակայան հետո կողմերը հերքել են շրջանառվող լուրերը:
Նշենք, որ «զինագործներ»-ն ու գերմանացի ֆուտբոլիստը չեն կարողացել համաձայնության հասնել վերջինիս աշխատավարձի հարցում, բայց Խեդիրան պատրաստ է փոքր-ինչ նվազեցնել պահանջները:









































