Չինաստանի իշխանությունները հերքել են Apple ընկերության iPad պլանշետներն ու MacBook նոթբուքերը գնելու արգելքի մասին լուրերը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Չինաստանի Գնումների կենտրոնական վարչությունը հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ Apple-ի սարքերը երբեք չեն եղել այդ ցուցակում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանը պետական գնումների ցուցակից բացառել է Apple-ի 10 ապրանքներ:
«Չնայած Apple-ի արտադրանքներն ունեն էներգախնայման վկայագիր… ընկերությունը այդ տեղեկությունը հավաստիացնող նյութեր երբեք չի տրամադրել»,- ասել են Չինաստանի ֆինանսների նախարարությունում:








































