Tuesday, 14 05 2024
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին

Հովիկ Աբրահամյանը գովազդի կարիք չունի՞. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանի վիճակի առիթով ԱԺ բոլոր խմբակցությունների աննախադեպ «միասնությունը» երկար չտեւեց: Ի սկզբանե հնչող տեսակետները, որ իշխանության հետ միասնականանալը նպատակահարմար չէ եւ չի բխում իրենց ընդդիմադիր հռչակածների շահերից, նրանցից ոմանք սվիններով ընդունեցին: Մինչդեռ ի սկզբանե պարզ էր, որ, անկախ հանգամանքներից, նման միասնականությունն ընկալելի չէր, քանի որ ստեղծված իրավիճակը իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքն է եւ բխում էր իշխանության շահերից ու համապատասխանաբար օգտագործվում նրա կողմից: Կանխատեսումներ կային, որ ընդդիմադիրներին կրկին հիասթափություն է սպասվում: Կանխատեսումը չուշացավ:

Նախ հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին ԱԺ խմբակցությունների հետ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախաձեռնությամբ կայացած հանդիպման ժամանակ ԱԺ բոլոր խմբակցությունները քննարկեցին շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ հարձակումների հետեւանքով ստեղծված լարված իրավիճակը եւ հանդես եկան հայոց բանակին եւ զինվորներին սատարող միասնական հայտարարությամբ, ինչպես նաեւ որոշվեց խմբակցությունների ղեկավարների համատեղ այց կազմակերպել ճակատ եւ հանդիպել սահմանին կանգնած զինվորների եւ հրամանատարական կազմի հետ: Հայաստանի քաղաքական ուժերի միջեւ կայացած այս աննախադեպ համաձայնության նպատակը, ըստ կողմերի, «Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար վտանգի պահին բանակի շուրջ բոլոր քաղաքական ուժերի համախմբվածության ցուցադրումն է ագրեսորին»: Օգոստոսի 5-ին տարածվեց 6 խորհրդարանական խմբակցությունների համատեղ հայտարարությունը, բայց նույնքան սահուն ավարտ չունեցավ պայմանավորվածության ողջ ծրագիրը:

Երեկ հայտնի դարձավ, որ, «ի փոփոխություն ձեռք բերված պայմանավորվածության, տեղի կունենա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը դեպի շփման գիծ, եւ ԱԺ խմբակցությունների ղեկավարները հրավիրվում են մաս կազմել նրա պատվիրակությանը»: «Թվում էր, թե նույնքան անշեղորեն կիրականացվի նաեւ դեպի շփման գիծ կատարվելիք այցերի մասին ձեռք բերված համաձայնությունը, եւ որեւէ քաղաքական ուժ չի փորձի միակողմանիորեն այն խախտել՝ ստորադասելով ազգային շահերը նեղ անձնական կամ նեղ կուսակցական քարոզչական դիվիդենտներ քաղելու էժանագին նպատակին»,- երեկ իշխանության շուստրիությունից անակնկալի եկած, հայտարարեց ՀԱԿ խմբակցությունը՝ ուշքի գալով եւ արձանագրելով. «Ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանը, տեղեկանալով ԱԺ խմբակցությունների միջեւ օգոստոսի 4-ին ձեռք բերված համաձայնության մասին, որոշել է օգտագործել այն սեփական անձի գովազդման նպատակով, ինչպես նաեւ, կցելով խորհրդարանական պատվիրակությունն իրեն, փոխարինել ազգային շահերի շուրջ համախմբման խորհրդանիշը իշխանության շուրջ համախմբման պատրանքով: Հովիկ Աբրահամյանի նման գործելակերպն ուղղված է, ըստ էության, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախաձեռնության եւ ձեռք բերված համաձայնության տապալմանը: Հայ ազգային կոնգրեսը, հետեւաբար, մերժում է Հովիկ Աբրահամյանի քարոզարշավին մասնակցելու հրավերը եւ վերահաստատում իր պատրաստակամությունը՝ իրականացնելու Սեյրան Օհանյանի հետ օգոստոսի 4-ին ձեռք բերված պայմանավորվածությունները՝ զորամասեր եւ շփման գիծ կատարվելիք ինչպես համատեղ, այնպես էլ առանձին այցերի վերաբերյալ»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ՝ ինչո՞ւ է ԱԺ-ն իր նախաձեռնությունը զիջել գործադիրին, ինչո՞ւ օրենսդիրը խախտեց նախնական պայմանավորվածությունը եւ որոշեց ոչ թե ԱԺ նախագահի հետ կամ նրա գլխավորությամբ սահման մեկնել, այլ վարչապետի։ «Դա դեռ հարց է, եւ կարող եք հարցնել՝ վարչապե՞տն է մեր հետ գալու, թե՞ մենք վարչապետի, ես այդքան տարբերություն չեմ տեսնում»,- պատասխանեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: «Մենք ընդհանրապես պայմանավորվածություն ենք ունեցել այցելության միասին մեկնելու, եւ նման իրավիճակում, երբ հարցը վերաբերում է սահմանների անվտանգությանը եւ մեր պաշտպանությանը, ապա գտնում եմ, որ նման նեղ շահարկումներ անող անձինք պետք է զերծ մնան այդ շահարկումներից, որովհետեւ կարեւոր չի ով կմեկնի՝ հասարակ գյուղացի, նախագահ, վարչապետ…»,- ասաց Բաղդասարյանը եւ վրդովվեց, որ ՀԱԿ-ը հենց սկզբում իր պայմաններն էր թելադրում, որոնց համաձայնել են «միայն ու միայն կարեւոր պահին միասնականություն դրսեւորելու համար»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում