Friday, 26 04 2024
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ

«Չգիտեմ ինչ անեմ, կախվե՞մ, թե՞ դատվեմ». Ինքնասպանությունից առաջ գրել ու գերեզմանատան ծառից կախվել է Աննան

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Սեդա Քոչարյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ:

50-ամյա Սեդա Քոչարյանը կալանքի տակ էր 2013 թվականի հոկտեմբերի 28-ից:

Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը ամբաստանյալին մեղադրել է տուժողին ինքնասպանության հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 2-րդ մասով:

Սեդա Քոչարյանը, ըստ մեղադրանքի, 2008 թվականից մինչև 2013 թվականը իր գործընկերուհի Աննա Ա.-ին դրդել, համոզել է տարբեր անձանցից ու կազմակերպություններից պարտքով գումարներ վերցնել ու տալ իրեն: Հետագայում հրաժարվել է այդ գումարները վերադարձնելուց, սպառնացել է վնասել Աննային, նրա ընտանիքի անդամներին: Այս ամենի հետևանքով Աննան 2013 թվականի հունվարի 8-ին, ժամը 17-ի սահմաններում Դիլիջանի քաղաքային գերեզմանատանը ծառից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել:

Ընդհանուր իրավասության դատարանում Սեդա Քոչարյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, որ 2008 թվականից մինչև 2012 թվականի հոկտեմբեր ամիսը աշխատել է որպես Դիլիջանի ավտոկայանի տնօրեն:

Աննա Ա.-ն աշխատել է որպես տոմսավաճառ և զուգահեռ՝ որպես ԲՈՒԱՏ-ի ներկայացուցիչ՝ գանձապահ:

2012 թվականի հոկտեմբերից ավտոկայանի տնօրեն է նշանակվել այլ անձ, ինքը դարձել է տոմսավաճառ, իսկ Աննան կրճատվել է ավտոկայանից ու մնացել որպես ԲՈՒԱՏ-ի գանձապահ:

Հանգուցյալ Աննայի և իր հարաբերությունները եղել են նորմալ, ընկերական:

2013 թվականի հունվարի 8-ին սովորականի պես աշխատանքի է ներկայացել: Աննան արդեն ավտոկայանում էր: Աշխատանքն ընթացել է բնականոն հունով: Երևան մեկնող «Գազելները» ճանապարհել են ժամը 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին:

Դրանից հետո Աննան ասել է, թե մի ժամով տեղ է գնում:

Բացակայության ընթացքում նա մի քանի անգամ զանգահարել է: Ժամը 12-ի սահմաններում ԲՈՒԱՏ-ի տնօրենը հարցրել է Աննային: Ինքը զանգել է նրան, հարցրել, թե որտեղ է:

Աննան պատասխանել է՝ «Սև ջհանդամում», հետո ավելացրել է, թե գերեզմանատանն է, աստիճաններով բարձրանում է:

Ինքը զանգահարել է Աննայի դստերը, ասել, որ մայրը մի տեսակ ջղայնացած տոնով ասում է, թե գերեզմանատանն է: Թող դուստրը զանգի մորը, խոսի հետը:

Աղջիկն ասել է, որ երբ մայրը ջղայնացած է լինում, գնում է գերեզմաններ, լաց է լինում, հետո հանգստանում ու տուն է գալիս: Նա ասել է, թե որդուն կուղարկի տատիկի հետևից:

Ժամը 13-ի սահմաններում Աննան զանգել է Սեդային, ասել, որ տոմսերի վաճառքի գումարը տա վարորդ Մանվելին ու ճանապարհի:

Դրանից հետո Սեդան զանգահարել է Աննային, բայց նրա հեռախոսը չի պատասխանել:

Ժամը 16-ի «Գազելը» Երևան ճանապարհելուց հետո Սեդան զանգել է Աննայի դստերը, ասել, որ տնօրենը Աննային է ման գալիս:

Ըստ Սեդայի՝ ինքը տաքսիով գնացել է Աննայի աղջկա մոտ, միասին գնացել են գերեզմանոց: Աղջիկն առջևից է քայլել: Նա առաջինն է նկատել ծառից կախված Աննային: Իրենց մոտ մկրատ կամ դանակ չի եղել, որ պարանը կտրեն, լուցկի են վառել ու վառելով՝ պարանը կտրել են, Աննային իջեցրել:

Պարանը Աննայի աղջիկը դրել է իր պայուսակի մեջ: Նա զանգել է իրենց հարազատներին: Եկել է շտապօգնության մեքենան:

Աղջիկն ասել է, թե չի ուզում մորը կախված տեսնել, դրա համար են Աննային իջեցրել:

Ըստ Սեդայի՝ վերջին շրջանում Աննան ցրված էր դարձել, մոռացկոտ, օրինակ՝ դրամապանակը թողնում էր խանութներում, վազքի մեջ էր, ինքնամփոփ էր, լարված: Ասում էր, թե պարտքեր ունի: Եթե չկարողանա պարտքերը փակել, իրեն կդատեն կամ տունը կվերցնեն:

Սեդան ասել է, թե չի կարող բացատրել՝ ինչու է Աննան ինքնասպանություն գործել: Բայց ընդունել է, որ ինքն Աննային պարտք է եղել 500 հազար դրամ, որը 15 տոկոսով աճել է ու դարձել 950 հազար դրամ:

Սեդան ընդունել է, որ պարտք է եղել նաև Աննայի հարազատներին: Պարտքերի մի մասը վերադարձրել է, մյուս մասը կվերադարձնի: Աննայի պարտքի մի մասն էլ է վերադարձրել դեկտեմբերին ու խոստացել է, որ մնացածը կվերադարձնի 2013 թվականի հունվարին: Ինքը չի հրաժարվում Աննային ունեցած իր պարտքերից, նրա մահից հետո էլ շարունակում է գումարները վերադարձնել:

Ինքը Աննային չի սպառնացել, չգիտի, թե ով է նրան սպառնացել:

Աննայի դուստրը հայտնել է, որ մոր հետ ապրել է մի հարկի տակ: 1970 թվականից մայրն աշխատել է Դիլիջանի ավտոկայանում:

Մայրն ընտանիքի կարիքների համար փոքրիկ վարկեր է վերցրել, բարեկամներից ոսկի է վերցրել ու գրավադրել: Մոտ մեկ տարի վատ վիճակում էր: Իր հարցին պատասխանել է, թե պարտքեր են գոյացել, ավելի լավ է մեծ վարկ վերցնի, պարտքերը փակի:

Ինքը 2011 թվականին 2 միլիոն դրամ վարկ է վերցրել, տվել է մորը: Նա պարտքերը փակել է, ասել է, թե այլևս պարտք չունի: Բայց 2012 թվականի սեպտեմբերից անընդհատ ընկճված է եղել, պարբերաբար կասսայում դնելու համար իրենից գումար է ուզել, հետո վերադարձրել է:

Ինքը հարցրել է, թե ի՞նչ է անում այդքան գումարը: Մայրն ասել է, թե կասսայից Սեդային է տալիս՝ վարկը փակելու համար:

Դեկտեմբերի սկզբին մայրը վատառողջ էր: Գալիս էր տուն, լաց էր լինում, հեռախոսով խոսում էր, ասում էր՝ Ծովիկը (Սեդան) գնացել է, հետո Ծովիկի հետ էր խոսում, ասում էր՝ գնամ քո պատճառով կախվեմ, զրկվեմ ընտանիքիցս:

Սեդան պարբերաբար գումար է վերցրել կասսայից, հետո վերադարձրել է, բայց վերջին շրջանում, երբ տնօրեն չէր, դժվարացել է պարտքերը վերադարձնել:

Սեդան, ըստ Աննայի դստեր, խոստացել է տունը ծախել կամ վարկ վերցնել ու պարտքերը փակել: Ինքն էլ է խոսել Սեդայի հետ, նա պարտավորվել է մեծ վարկ վերցնել ու պարտքերը տալ:

Հետո մայրը ասել է, թե Սեդան գումար չունի: Մայրն անտրամադիր էր, վախենում էր, ասում էր՝ աշխատանքից կարող են ազատել:

Դեպքի օրը՝ ժամը տասնմեկին, հեռախոսով խոսել է մոր հետ: Անհանգստանալու բան չի զգացել: Հետո զանգել է Սեդան, ասել, թե մայրը աշխատանքի վայրից դուրս է եկել՝ ասելով, թե գնում է կախվի…

Երբ մորը իջեցրել են ծառից, Սեդան նրա պայուսակից դրամապանակ է հանել, որի մեջ 41 հազար դրամ կար ու մի թուղթ, որի մեջ գրված էր. «Ես մեծ վնաս եմ հասցրել…»:

Աղջկա կարծիքով՝ մայրը ինքնասպանության է գնացել, որովհետև հայտնվել է անմիջականորեն պարտապանի վիճակում, նա չէր կարողանում գումարները տալ… Եթե պարտքերը չլինեին, ինքնասպանությունը չէր լինի… Իր մայրը տարիքով էր, նա ամոթ ուներ, չէր կարողանում պարտքերը մարել ու գիտակցում էր, որ կարող է հայտնվել դատական քաշքշուկի մեջ: Բայց ինքը չի լսել, որ Սեդան մորը շանտաժի ենթարկի…

Աննայի որդին 1992 թվականին ավտովթարի հետևանքով մահացել էր, մայրը նրա գերեզմանին էր գնում լաց լինելու:

Աննայի ամուսինը հայտնել է, թե Նոր տարուն կինը ոնց որ իր տանը չլիներ, ոչ մի գործ չէր կարողանում անել: Հունվարի յոթին գնացել են գերեզմաններ, Աննան լաց է եղել…

Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, որ ամբաստանյալ Սեդա Քոչարյանի արարքում բացակայում են ինքնասպանության հասցնելու՝ մեղսագրված հատկանիշները:

Տուժողի տնօրենը հայտնել է, թե դեպքի օրը, ժամը 11-ն անց 30-ին զանգահարել է Աննային ու հրահանգել, որ ժամը 16-ին վճարի 2012 թվականի դեկտեմբերի վերջին ու 2013 թվականի հունվարի տոնական օրերին երթուղային տաքսու ուղևորներից հավաքված ավելի քան 600 հազար դրամը: Ժամը 11-ն անց 30-ին Աննան դուրս է եկել աշխատավայրից…

Սեդա Քոչարյանը հայտնել է, որ Աննան իրեն գումարներ է տվել 15 տոկոսով: Նա իրեն չի ասել, թե ովքեր են պարտատերերը:

Սեդա Քոչարյանը 2012 թվականի հոկտեմբերից այլևս տնօրեն չի եղել, նրա ու Աննայի միջև չի եղել ծառայական ստորադասություն, ուստի, ըստ դատական ակտի, անբացատրելի է քրեական օրենսգրքի 110 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հատկանիշի մեղսագրումը ամբաստանյալին:

Ըստ դատական ակտի՝ նախաքննական մարմինը ամբաստանյալի մեղադրանքի առանցք է դիտել տուժողի կողմից կատարված գրառումը. «Ես դառնում եմ Սեդա Քոչարյանի զոհը, ինձ խաբելով, վախեցնելով…»:

Սակայն նույն գրառման շարունակությունից հետևում է, որ «վախեցնելը» արտահայտվել է դատախազություն կամ ոստիկանություն դիմելու պատրաստակամությամբ:

Նույն գրառումն ավարտվում է հետևյալ բառերով. «Կախվեմ, թե դատվեմ»:

Մյուս գրառումներում տուժողը նշել է. «Իմ ընտանիքին. ոչ մեկի հետ գործ չունեք, ես ինքս մեծ սխալ եմ գործել: Իմ մեռնելուց հետո ինձ համար ոչ մի բան չանեք, ես արժանի չեմ: Ես իմ խելքից տուժվում եմ, էլ չեմ կարող ապրել: Մեծ վնաս տալով իմ հարսին, աղջկաս, հիմնարկին՝ կամ պտի դատվեմ, կամ մեռնեմ, ավելի լավ է մեռնեմ»: Նախաքննական մարմինը այս գրառումներին կարևորություն չի տվել, հիմք է ընդունել միայն գրառման մի փոքրիկ հատվածը…

Դատարանը եզրակացրել է, որ Սեդա Քոչարյանի փաստական գործողություններում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության դեպքը:

Սեդա Քոչարյանը ճանաչվել է անմեղ ու արդարացվել է: Նրա խափանման միջոց կալանքը վերացվել է, ու նա անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

Գործով ներկայացված քաղաքացիական հայցերը թողնվել են առանց քննության՝ իրավունք վերապահելով, որ հայցվորները դրանք ներկայացնեն քաղաքացիական դատավարության կարգով:

Արդարացման դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրանքը պաշտպանող դատախազ Ն. Չիլինգարյանը:

Ըստ վերաքննիչ բողոքի՝ ընդհանուր իրավասության դատարանի հետևությունները չեն համապատասխանում նախաքննությամբ ձեռք բերված ու դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցներին: Դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ:

Ըստ մեղադրողի՝ քրեական գործով ձեռք են բերվել բազմաթիվ ապացույցներ, որ Սեդա Քոչարյանի սպառնալիքները տուժողի կողմից ընկալվել են որպես իրականություն:

Ձեռագրաբանական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ քրեական գործում առկա գրությունները գրված են տուժող Աննայի կողմից:

Մասնավորապես հետևյալ գրությունը. «Ես դառնում եմ Ծովիկի (Սեդայի) զոհը, ինձ խաբելով, վախեցնելով՝ գումարը վերցրի, տվեցի, հենց ասում եմ՝ գումարը տուր, ասում է՝ կտամ, հետո վախեցնելով, թե քեզ դատախազություն, միլիցիա կտամ, մեկ տարի խաբելով՝ չտվեց, հիմա ասում է՝ չունեմ, չեմ տալիս, երբ ունենամ՝ կտամ, տունը կծախեմ՝ կտամ, մեծ վարկ կվերցնեմ՝ կտամ: Իր ընկերուհիներից իմ անունով վերցրել է, հիմա ինձանից են ուզում, ես հիմա շատ վատ վիճակում եմ, չգիտեմ ինչ անեմ, կախվեմ, թե դատվեմ»:

Դատահոգեբանական փորձագետի եզրակացությամբ՝ Սեդա Քոչարյանի գործողությունների և մահվանը նախորդող ժամանակահատվածում տուժող Աննայի հոգեվիճակի միջև առկա է պատճառահետևանքային կապ:

Ամբաստանյալ Քոչարյանն իր պաշտպանական ճառում ասել է, թե պարտավորվում է կատարել Աննայի մահվան հետ կապված ծախսերի մի մասը, իսկ վերջին խոսքում խնդրել է իր նկատմամբ մեղմ պատիժ սահմանել:

Ըստ մեղադրողի՝ ընդհանուր իրավասության դատարանը սխալ եզրահանգում է կատարել, արդյունքում կայացրել է ակնհայտ սխալ դատական ակտ:

Մեղադրողը միջնորդել է բեկանել դատական ակտն ամբողջությամբ, Սեդա Քոչարյանին պատասխանատվության ենթարկել ինքնասպանության հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 2-րդ մասով:

Վերաքննիչ քրեական դատարանում ամբաստանյալ Սեդա Քոչարյանն ասաց, թե ինքը հանցանք չի կատարել, խնդրեց մերժել մեղադրողի վերաքննիչ բողոքը:

Միաժամանակ ամբաստանյալը չկարողացավ բացատրել, թե ինչու է ինքը տուժողի միջոցով պարտքեր վերցրել, ինչու է տուժողին գցել ծանր վիճակի մեջ:

Տուժող Աննայի դուստրը՝ տուժողի իրավահաջորդը հայտնեց, թե Սեդա Քոչարյանը խոստացել էր վերադարձնել մոր միջոցով վերցրած գումարները, դրա համար էլ ինքը պահանջ չի ներկայացրել, սակայն հետագայում պարզ է դարձել, որ ամբաստանյալը շարունակում է դրսևորել մոր նկատմամբ ցուցաբերած վարքագիծը՝ հիմա էլ ի՛ր նկատմամբ:

Վերաքննիչ դատարանը եկավ եզրահանգման, որ մեղադրողի բողոքը պետք է մերժել, սակայն ընդհանուր իրավասության դատարանի կայացրած արդարացման դատավճիռն էլ պետք է բեկանել, գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Վերաքննիչը նշել է, թե ընդհանուր իրավասության դատարանը, արդարացնելով Սեդա Քոչարյանին, դատական ակտի եզրափակիչ մասում չի արձանագրել, թե օրենքով նախատեսված հատկապես որ հիմքով է արդարացնում: Դա արդեն իսկ դատական ակտի բեկանման հիմք է:

Սեդա Քոչարյանին նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել նաև խարդախության համար: Այդ մեղադրանքը մեղադրողն իր որոշմամբ չի պաշտպանել դատարանում՝ այն ապացուցված չլինելու եզրահանգմամբ: Սակայն մեղադրողը այդ մեղադրանքի մասով դիրքորոշում չի արձանագրել, մեղադրանքի այդ մասին իրավական գնահատական չի տվել:

Մեղադրողը պարտավոր էր հայտարարել ամբաստանյալի նկատմամբ այդ մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին:

Խարդախության մեղադրանքին իրավական գնահատական չի տվել նաև ընդհանուր իրավասության դատարանը: Մեղադրողի հրաժարումը ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց դատարանի համար հիմք է՝ քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու համար:

Դատարանում մեղադրողի՝ մեղադրանքից հրաժարվելու դեպքում դատարանը կայացնում է արդարացման դատական ակտ:

Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ այս գործով ընդհանուր իրավասության դատարանի թույլ տված քրեադատավարական օրենքի խախտումները ենթակա են վերացման միայն նոր դատաքննության արդյունքում:

Ընդհանուր իրավասության դատարանը նոր քննության արդյունքում պետք է իրավական դիրքորոշում դրսևորի ամբաստանյալ Սեդա Քոչարյանին ինչպես՝ խարդախության, այնպես էլ ինքնասպանության հասցնելու համար առաջադրված մեղադրանքներով:

Արդարացման դատավճիռը, այսպիսով, բեկանվեց, գործն ուղարկվեց Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում