Մեր ժամանակների ամենաէքստրավագանտ և արագ Caparo T1 գերմեքենան հերթական կատարելագործմանն է ենթարկվել: Մեքենայի Evolution անվանումով տարբերակը պետք է ավելի հզոր և արագ դառնա, սակայն դժվար թե հայտնվի ընդհանուր օգտագործման ճանապարհներին, գրում է auto.vesti.ruժն:
Caparo ընկերությունը տարածել է իր մշակման առաջին թիզերը, որի թողարկման ամսաթիվը առայժմ չի հրապարակվում: T1 Evolution-ը կհագեցնեն ուժային նոր ագրեգատով, որը, լուրերի համաձայն, գրեթե 700 ձիաուժ կզարգացնի՝ նախկին 575-ի փոխարեն: Այս հզորությունը 3,5-լիտրանոց V8-ը կզարգացնի րոպեում 10500 պտույտով:
Caparo T1 Evolution-ը քաղաքացիական սպորտային մեքենայի կարգավիճա՞կ կստանա, թե՞ նախատեսված կլինի միայն ավտոարշավների համար՝ դեռ հայտնի չէ: Արտադրողը նշում է, որ նորույթը գտնվում է մշակման փուլում, սակայն նախնական պատվերներ ընդունվում են:










































