Վերջին շաբաթներին սահմաններին լարվածությունը անհրաժեշտություն է առաջացնում ոչ միայն ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը, այլև՝ որոշակի փոփոխություն կատարել համանախագահների կազմում:
Ինչպես հայտնում է «Փաստինֆո»-ն՝ այս մասին այսօրվա դատական նիստում հայտարարել է Երևանի կենտրոնում անցյալ տարվա դեպքերի գործով ամբաստանյալ, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը:
Ըստ նրա՝ քանի դեռ համանախագահ երկրների շարքում է Ռուսաստանը, Լեռնային Ղարաբաղի խնդրի արդարացի լուծում չի կարելի ակնկալել:
Ըստ Շ.Հարությունյանի՝ Ռուսաստանը միակ երկիրն է, որը 1921թ. ռուս-թուրքական պայմանագրի ուժով Թուրքիայի առջև պարտավորություն ունի հօգուտ Ադրբեջանի լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը:
Շահագրգիռ և կանխակալ, կազմաքանդվող Ռուսաստանը պետք է փոխարինվի մեկ այլ եվրոպական երկրով, Ռուսաստանի մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում ինքնին նշանակում է, որ համանախագահների կազմում է Թուրքիան: Ուստի՝ Շ.Հարությունյանը գտնում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սոչիում նախատեսվող հանդիպումների ընթացքում պետք է հայտարարի Ռուսաստանի մասնակցության աննպատակահարմարության մասին:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում