Monday, 29 06 2026
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի

«Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ կարող են քայլեր լինել միայն լարվածության նվազեցման ուղղությամբ»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

 – Պարոն Սաֆարյան, Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումից ի՞նչ սպասելիքներ ունեք:

 – Իրավիճակն այնպիսին է, որ լավագույն դեպքում կարող են քայլեր լինել միայն լարվածության նվազեցման ուղղությամբ: Ավելի մեծ ակնկալիքներ չունեմ այդ հանդիպումից:

– Որևէ հայտարարություն կամ բանակցային գործընթացում առաջընթաց չե՞ք ակնկալում:

 – Ես չեմ բացառում, որ այս հանդիպման ընթացքում էլ ստորագրվի մի տեքստ, ինչպես 2008թ. նոյեմբերին արվեց Մայենդորֆում: Եվ ընդամենը հայտարարություն լինի խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ, որ կողմերը, մասնավորապես Ադրբեջանը հավատարիմ կլինի դրան, ինչին մի քիչ կասկածում եմ:

– Կարծիքներ են հնչում, որ այս հանդիպման ընթացքում հնարավոր է, որ տարածաշրջանում մեծանա Ռուսաստանի դերը: Ունե՞ք նման կանխատեսում:

– Ընդհանուր առմամբ, եթե հետևում ենք վերջին մեկ տարվա ընթացքում ռուսական քաղաքականության և ռուս փորձագետների վերլուծական նյութերին, ապա ակնհայտ է դառնում, որ խնդիր է դրված ԼՂ հարցում ՌԴ ազդեցությունը տարածաշրջանում մեծացնել: Թերևս պատահական չէր, որ անցած տարի ՌԴ-ում բավականին մեծ շուքով նշվեց Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակը: Եվ չափազանց շատ գիտական ու վերլուծական նյութեր հրապարակվեցին, որ ՌԴ-ն Կովկասում, ըստ էության, փորձել է այն, ինչ 200 տարի առաջ շահել էր Գյուլիստանի համաձայնագրով: Տվյալ պարագայում ռուս փորձագետները գտնում էին, որ ԼՂ խնդիրը լավագույն ճանապարհն է Գյուլիստանյան շրջանում ռուսական ազդեցությունը վերականգնելու համար: Հետևաբար` այս առումով ՌԴ-ն փորձելու է ստեղծված իրավիճակն օգտագործել Կովկասում իր դիրքերն ամրապնդելու և առաջին հերթին Ադրբեջանի վրա իր ազդեցությունը մեծացնելու համար: Թե ինչ սակարկության դա կհանգեցնի, այս պահին դժվար է ասել: Բայց մի բանում վստահ եմ, որ պատահականությունների շարքից չէ մայիսի 17-ին Բաքվում ԱՄՆ դեսպան Մորնինգսթարի հարցազրույցը, որտեղ նա խոսում էր Ադրբեջան ռուսական ներխուժման մասին: Իհարկե, խոսքը ռազմական ներխուժման մասին չէ: Բոլոր դեպքերում, եթե նման խոշոր տերության դեսպանը Ադրբեջանում ռուսական ազդեցության վտանգ է զգում, ապա սա ամենևին չի կարող լինել հիմնազուրկ և չհենվել օպերատիվ տեղեկատվության վրա: Եվ վերջապես` պատահական չէր, որ ՌԴ-ն չափազանց ցավագին տարավ, երբ Արբեջանը մերժեց Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը վարձակալության տալ ՌԴ-ին, և այսօր ՌԴ-ն Ադրբեջանի տարածքում որևէ այլ ներկայություն չունի: Հետևաբար` այսօր խոսքը վերաբերում է ոչ միայն այդ երկրների վրա ՌԴ աճող ազդեցությանը, այլ չբացառենք նաև այլ կարգի ներկայություն Հարավային Կովկասում: Ինչպես նաև չբացառենք ՌԴ-ի՝ Ադրբեջանում որևէ ռազմական ներկայության նպատակը:

– Իսկ ինչո՞ւ է վտանգավոր, որ ՌԴ-ն ավելացնի իր ազդեցությունը Ադրբեջանի վրա:

 – Օրինակ` ռուս փորձագետները գտնում են, որ խորհրդային տարածքում և առաջին հերթին Հարավային Կովկասում խաղաղություն կարող է լինել այն դեպքում, երբ ՌԴ-ն ունի դոմինանտ դերակատարություն: Եթե Հայաստանը և Ադրբեջանը հայտնվեն նույն տերության դոմինանտ իշխանության ներքո, իհարկե, խնդիրները բարձրանալու են: Այս պահի դրությամբ, եթե ՀՀ-ն և Ադրբեջանը ունեն տարբեր երկրների հետ հարաբերություններ և գործընկեր ունենալու ազատություն, դրանով նաև ստանում են իրենց համար կարևոր պահերին խուսանավելու ազատություն: Բայց եթե դու գտնվում ես միևնույն ազդեցության դաշտում, այդտեղ արդեն խուսանավելու հնարավորությունները փոքրանում են:

– Ադրբեջանի կողմից վերջին շրջանում իրականացված դիվերսիոն գործողությունների հետ կապված հայտարարություններ են արել արևմտյան տարբեր կառույցների ներկայացուցիչներ: Որևէ դիրքորոշում կամ գոնե հայտարարություն չի արել ՀԱՊԿ-ը` այն դեպքում, երբ Հայաստանը այդ կառույցի անդամ է, Ադրբեջանը՝ ոչ:

 – Դա ոչ միայն տարօրինակ է, այլ նաև չափազանց մտահոգիչ, որովհետև մինչ այժմ ՀՀ-ում և ՌԴ-ում կրկնում էին, որ Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում Հայաստանը՝ որպես դաշնակից, ապահովագրված կլինի ռազմական որևէ ոտնձգությունից: Թերևս միակ բաց մնացած խնդիրը, որ տարիների ընթացքում բավականին շատ է քննարկվել, այն հարցն էր, թե արդյո՞ք ՌԴ-ն կմիջամտի, եթե ԼՂՀ-ում վերսկսվեն պատերազմական գործողությունները: Այսինքն` խոսքը վերաբերում է նրան, թե արդյո՞ք ՀԱՊԿ-ը հովանոց է նաև ԼՂՀ տարածքի համար: Բայց հատկապես վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ նույնիսկ Հայաստանի նկատմամբ բացահայտ ոտնձգությունները որևէ կերպ արտացոլում չեն գտնում այն համակարգում, որի անդամ է ՀՀ-ն, և դա, իհարկե, մտահոգիչ է:

– Նախապես Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն էր նախաձեռնել Ս. Սարգսյանի և Ի. Ալիևի հանդիպումը, բայց դա չկայացավ: Ձեր կարծիքով` ինչո՞ւ այդ հանդիպումը չկայացավ, և այն տեղափոխվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հովանու ներքո:

 – Այդպիսով պարզ է դառնում, որ ՌԴ-ն ինչ-ինչ եղանակներով թույլ չէր տալիս, որ այդ հանդիպումը կայանար: Ակնհայտորեն ՌԴ-ն փորձեց առաջ անցնել Արևմուտքից` ապացուցելու համար, որ այս տարածաշրջանում ինքն է տերը: Եվ բնականաբար, եթե ՌԴ-ն շահագրգիռ լիներ ընդհանուր իրավիճակի կայունացմամբ, կարգավորմամբ, ապա հակառակը` նա իր ազդեցության լծակներով կարող էր միանալ, որ փարիզյան հանդիպումը շուտ տեղի ունենար: Վերջին հաշվով, մարտի վերջից Հաագայում Ալիևի և Սարգսյանի կողմից համաձայնությունը տրվել էր, և պետք է հանդիպման ժամկետները ճշգրտվեին: Մինչդեռ այս ամիսների ընթացքում հնարավոր չեղավ ճշգրտել այդ ժամկետները, և դրա առաջին խոչընդոտողը Ադրբեջանն էր: Հետևաբար` կարելի է ենթադրել, որ ՌԴ-ն այդ հանդիպումը թույլ չտալու համար առաջին հերթին Ադրբեջանի վրա էր աշխատում:

– Ունե՞ք կանխատեսում, որ ԼՂ կարգավորման բանակցային ֆորմատը կարող է որոշակի փոփոխություններ կրել, և ՌԴ-ն այդտեղ ավելի մեծ ազդեցություն ունենա:

– Ցավով պետք է արձանագրել, որ Մինսկի խմբի համանախագահող երկրներից ՌԴ-ն կողմերի վրա ավելի մեծ ազդեցություն ունի, այլ խնդիր է, թե ինչպես է օգտագործում այդ ազդեցությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում