Արգենտինացի լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնան հայտարարել է, որ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան կարող էր իրեն հրավիրել` ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու համար:
«Ես խաղացել եմ Արգենտինայի հավաքականի կազմում: Եթե Բրազիլիան նշանակեց Դունգային, ապա ինչու՞ Արգենտինան չհրավիրեց ինձ: Ցանկացած դեպքում, երջանիկ եմ Դուբայում: Որևէ մեկի առջև ծնկի գալու կարիք չունեմ»,- ասել է Մարադոնան:
Հիշեցնենք, որ նա գլխավորել է Արգենտինայի ընտրանին 2008-2010 թվականներին:








































