«Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է պայքարը չիլիացի ֆուտբոլիստ Արտուրո Վիդալի տրանսֆերը գնելու համար:
Ինչպես հայտնում է Sky Sport-ը, անգլիական ակումբը տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ է խոստացել ֆուտբոլիստին: Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 45 մլն եվրո: Նշվում է, որ Վիդալը համաձայնել է փոխել ակումբային գրանցումը: «Յուվենթուս»-ի ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի միջև բանակցությունները դեռ շարունակվում են:
Հիշեցնենք, որ Վիդալը իտալական ակումբում անցկացրել է երեք մրցաշրջան՝ դառնալով Իտալիայի եռակի չեմպիոն:








































