Վրաստանի՝ Հարկադիր տեղահանվածների, փախստականների և վերաբնակեցման հարցերով նախարար Սոզար Սուբարին նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրել է համաշխարհային հանրության կողմից փախստականների համար տրամադրված միջոցները վատնելու մեջ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Դեռ բազում տարիներ կպահանջվեն այս խնդիրը լուծելու համար, որն առաջ է եկել գումարի ոչ ճիշտ և աննպատակ վատնելու արդյունքում: Գումարը փախստականների կարիքների համար օգտագործելու փոխարեն ծախսվել է միանգամայն այլ ուղղությամբ»,- ասել է նախարարը:
2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո Վրաստանին հատկացվել է 4.5 մլրդ դոլար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաակաշվիլիի դեմ մեղադրանք է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Ավելի ուշ Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա կարգով ձերբակալեց նախկին նախագահին: