Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին և միևնույն ընտանիքի անդամ հանդիսացող 5 գերիներին:
Ինչպես հաղորդում է 1news.az-ը, Ադրբեջանում ԿԽՄԿ-ի ներկայացուցչության մամուլի խոսնակ Իլահա Հուսեյնովան ասել է, որ ԿԽՄԿ ներկայցուցիչները ծանոթացել են գերիների առողջական վիճակի և պահվելու պայմանների հետ, նրանց նամակներ են փոխանցել հարազատներից:







































