2001-ի մայիսի 17-ին Իրանում վթարված օդանավում է եղել Ջեմմա Հովհաննիսյանի որդին: Որդին օդանավի բորտ-ինժեներն է եղել: Ընտանիքի միակ աշխատուժը որդին էր, նրա մահից հետո երկրորդ կարգի հաշմանդամ ամուսնուն կորցրած մորը թոշակ նշանակեցին, սակայն մինչև 2008 թվականը: Դրանից հետո այդ թոշակով ապրող կինը հայտնվեց անելանելի վիճակում:
«2000 թվականին Քոչարյանը օդանավի անձնակազմին գործուղեց Պարսկաստան աշխատելու: Վթարի հետևանքով օդանավի ամբողջ անձնակազմը զոհվեց»,- հուզված պատմեց կինը, ում այդ ժամանակ թոշակ են նշանակել որդու աշխատավարձի 40 տոկոսի չափով:
«Տարիներով չէին տալիս աշխատավարձը, իսկ արդեն վեց տարի է՝ ընդհանրապես որևէ գումար չեն տալիս ինձ»,- ասաց նա:
Ջեմմա Հովհաննիսյանն ապրում է իր թոշակով, որ նախկինում 35 հազար էր, հիմա 39 հազար է դարձել:
«Ես ինչո՞ւ պետք է գայի այստեղ իմ կերակրողին կորցնելու գումարը ստանալու համար… Այն ժամանակվա վարչապետը գիտե՞ք՝ ինչ ասաց, ասաց՝ մեծացել են, կմեռնեն-կգնան, նորին էլ «Նաիրիտի» ժամանակ մոտեցանք, ասաց՝ կընդունի, էն ընդունալն ա, որ պիտի ընդունի»,- ասաց կինը:
Նա պատմեց, որ որդին իր կամքին հակառակ գնաց: Ասում էր՝ գնամ աշխատեմ-գամ, որ բնակարան առնեմ, քանի որ մեկ սենյակում էինք ապրում յոթ հոգով:
«Վեց ամսով էր գնացել, վեց ամսից եկան մյուսները, ինքը մնաց, որովհետև փոխարինող չկար: Մենք եղել ենք Պարսկաստանում: Այնտեղ մեզ ասացին՝ գումարները կանխիկ, դիպլոմատով բերում-հանձնում էին Քոչարյանին»:
Ավելին՝ տեսանյութում:










































