2014թ. ընթացքում Ադրբեջանը կորցրել է 68 զինվոր: Այս մասին ասվում է «Դոկտրինա» լրագրողական հետազոտությունների կենտրոնի հաշվետվության մեջ, որը ներկայացնում է haqqin.az-ը:
Հաղորդվում է, որ 24 զինվոր զոհվել է մարտական գործողությունների հետևանքով, 3-ը պայթել են ականի վրա, իսկ 41-ը զոհվել են ոչ մարտական իրավիճակներում: Բացի այդ, նույն ժամանակահատվածում վիրավորվել է 108 զինծառայող, որից 25-ը՝ մարտական գործողությունների հետևանքով: