Thursday, 30 03 2023
20:45
Ռուսաստանն Աֆրիկայի հետ ուղղակի առևտրի հնարավորություն է ստացել
ՀՀ կառավարությունն ապահովում է ազատ մամուլի զարգացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանական կողմը հինգ կետում սահմանից առաջ է տեղակայվել․ ԱԱԾ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Նախապատրաստվում են ՀԱՊԿ զորավարժություններ
Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու քննարկումներ չեն եղել. Զախարովա
ՄՔԴ-ին Հայաստանի միանալու հարցը կլուծվի դաշնակցային ճանապարհով. Զախարովա
19:30
Բնապահպան ակտիվիստները Մադրիդում կարմիր ներկ են լցրել Պատգամավորների կոնգրեսի շենքի վրա
Գերմանիայի մոտեցումները փոխվել են, Հայաստանն ավելի կարևորվում է որպես պետություն
Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Սևանի, տարածաշրջաններում՝ անձրև
Դիվանագիտական բացթողու՞մ, թե՞ իր մասին հիշեցում. ինչու՞ Հայաստանը Հռչակագրին միացավ վերապահումով
«Բրյուսելը հետաքրքրված չէ ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ». Զախարովա
Կալանավորվել է «օրենքով գող» «Շահումյանցի Ժիրոն»
18:52
Չինաստանի վարչապետը նախազգուշացրել է Ասիայում «քաոսի և հակամարտությունների» վտանգի մասին
Դեպքի վայրը խախտվել է. Նորիկյանը` վաշտի կացարանում հրդեհի մասին
18:50
Մալավիում «Ֆրեդի» ցիկլոնի զոհերի թիվը կարող է գերազանցել 1200-ը
Զինդատախազի հետ հանդիպումից լիարժեք բավարարված չենք. կացարանում զոհված զինվորի ծնող
18:40
Հոսպիտալացված Հռոմի պապն իրեն ավելի լավ է զգում և աշխատում է հիվանդանոցից
Էրդողանի բազմիմաստ հայտարարությունը Բայրամովի Իսրայել այցից հետո
18:25
ԵՄ-ի բարգավաճումն ու անվտանգությունը կախված կլինեն Չինաստանի հետ հարաբերություններից. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Սա միակ ճանապարհն էր, որի միջոցով հնարավոր էր լինում դեղորայք հասցնել․ Ադրբեջանը գնալով սեղմում է օղակը
Երևանի ու Մոսկվայի միջև Հռոմի ստատուտի թեմայով քննարկումներ են ընթանում. Զախարովա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:01
Օտարերկրյա ընկերությունները դադարեցնում են նավթի արդյունահանումն Իրաքյան Քրդստանում
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
Լավրովը հաջորդ շաբաթ Թուրքիա այցի ընթացքում կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը
17:45
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – ՄԱՐՏ 30, 2023
Րաֆֆու փողոցում բռնկված հրդեհը մարվել է
Տվյալներ են ստացվել, որ ՌՈ աշխատակիցն լպիրշ վարք է դրսեւորել սանձազերծել ծեծկռտուք
Վահան Քերոբյանը ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին

Թուրքական քայլարշավ` քաղաքական երկընտրանքների վրայով

Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը հաստատել է նոր «Կարմիր գիրքը»` անվտանգության ռազմավարությունը, որը դիտորդները հակված են համարել երկրի ստվերային սահմանադրությունը: Հիմա, այդ «Գրքի» համաձայն, Թուրքիան մի փոքր այլ կերպ է տեսնում իրեն ուղղված սպառնալիքները` թե՛ ներքին եւ թե՛ արտաքին: Այդ նոր մոտեցումն արդեն լայնորեն քննարկվում է մամուլում, Արեւմուտքի եւ Արեւելքի փորձագիտական հանրության շրջանում:
Աթաթուրքի հանրապետությունը, որը հենվում էր այնպիսի «կրող սյուների» վրա, ինչպիսիք են՝ աշխարհիկությունը (դրա ֆրանսիական, ավելի ճիշտ` բոնապարտյան տարբերակով), Միացյալ Նահանգների հետ անվերապահ ռազմական դաշինքը, խառնիփնթոր քլթքլթացող մերձավորարեւելյան կաթսայից որոշակի հեռավորության պահպանումը եւ Եվրոպային ինտեգրվելու ձգտումը, դառնում է նորագույն պատմության ուշագրավ դերակատարներից մեկը: Եթե առաջին երկու «սյուները» նախընտրելի էին ռազմական, իսկ մյուսները` քաղաքական կաստաների համար, ապա երկրի գոյության ողջ ընթացքում հաջողվել է պահպանել ոչ միայն ներդաշնակությունը, այլեւ առաջ մղել թուրքական պետականության ողջ ծանր կառույցը: Հպանցիկ հայացքն էլ բավական է` համոզվելու համար, որ «սյուներից» մի քանիսը մաշվել-բարակել են, մյուսները, գուցե թե, նոր, հաճախ դեռեւս ոչ հստակ իրողությունների տեսանկյունից վերածվում են քաղաքական թերմացքի:
Թուրքիայի քաղաքականությունն ավելի ու ավելի է համապատասխանում ինչպես նրա աշխարհագրությանը, այնպես էլ` պատմական փորձին: Նոր կենսակերպը (մոդուս վիվենդին)` ինչպես ներքին, այնպես էլ` արտաքին քաղաքական, դեպի ուր երկիրը նպատակասլաց կերպով ուղղորդում է նոր ղեկավարությունը, նույնքան բնական է, որքան եւ հղի է նոր սպառնալիքներով: Աթաթուրքի Թուրքիան` իր շատ թե քիչ հասկանալի կարգերով ու ձգտումներով, իր նախկին տեսքով` այլեւս գոյություն չունի, կա ինչ-որ նոր բան, որը, ըստ երեւույթին, իրենց`առաջնորդներին էլ հայտնի չէ. Թուրքիան փոխվում է, նա հաղթահարում է անցյալին չվերադառնալու անցակետերը` մեկը մյուսի ետեւից: Եւ տպավորություն է ստեղծվում, թե դրա ճարտարապետներն ինչ-որ բան են նախագծում հընթացս` հենց շինարարության ընթացքում` նախագծի վերջնական տարբերակը չձեւակերպած: Թուրքիան, նրա հասարակությունը, տնտեսությունը արդիականացվում են պատմության մեջ չտեսնված ծավալներով: Այն, ինչ մատչելի էր միայն «վերեւներին»` թե՛ հոգեւորը, թե՛ նյութականը, այժմ մատչելի է երկրի ամենածայր գավառներում, ինչն էլ թուրքական հասարակության մեջ քաղաքացիականության աննախադեպ զարթոնք է առաջացնում: Այստեղից էլ` անձի իրավունքների եւ ազատությունների` խոսքի, հավաքների, խղճի ազատության պահանջները, ինչպես նաեւ` սեփական պատմության նկատմամբ աննախադեպ հետաքրքրությունը, այդ թվում` նաեւ այդ պատմության մութ էջերի հանդեպ:
Արեւե՞լք, թե՞ Արեւմուտք: Ժողովրդավարությու՞ն, թե՞ ավտորիտարիզմ: Ո՞ւր է գնում Թուրքիան: Այս հարցերն ու երկընտրանքները դեռ երկար վերջնական պատասխան չեն ստանա: Եւ հապշտապ տրված պատասխաններն էլ, ինչպես հենց Թուրքիայում, այնպես էլ նրանից դուրս, որքան էլ հստակ ձեւակերպված լինեն կամ էլ հիմնավոր լինելու հավակնություններ ունենան, վերջնական չեն լինի: Հարկավոր է ժամանակ եւ, ըստ երեւույթին, ինչ-ինչ բաների ճիշտ ընկալում:
Հասկանալու համար, թե ինչ է նշանակում Արեւմուտքի համար Արեւելք լինելը, եւ Արեւելքի համար` Արեւմուտք, բավական է թերթել Հայաստանի պատմության դպրոցական դասագրքերը, նրա պետականության վերջին դարերի բաժինները: Կամ էլ` տնտղել միջին դարերի պատմությունը` Բյուզանդիայի վերաբերյալ գլուխները: Բայց սա հարցի միայն զգայական կողմն է:
Իր կայացման տարիներին կանգնելով «արեւելք, թե արեւմուտք» երկընտրանքի առաջ` քեմալական Թուրքիան կատարեց իր ընտրությունը, որը վերջին տասնամյակների ընթացքում, թվում էր, վերջնական է: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ նման եզրակացությունը շատ հարաբերական է. դա ընդամենը մի փուլ էր:
Թուրքիան արշավում է: Նա երկընտրանքների առջեւ է կանգնած, որոնք նրան ժառանգություն են հասել, այդ թվում`այն պետությունների աշխարհագրությամբ եւ փորձառությամբ, որոնք երբեւէ գտնվել են նրա ներկայիս տարածքում, այդ թվում` Օսմանյան Թուրքիայի: Եւ հնարավոր է, որ Թուրքիան այլեւս մտադիր չէ լուծելու անլուծելի խնդիրները, այլ փորձել ապրել` դրանք ընկալելով որպես ինչ-որ անխուսափելի բան:
Այստեղից էլ` հարեւանների հետ «զրո խնդիրների» ձգտումը, քանի որ նման իրադրության պայմաններում «շուրջբոլորը թշնամիներ են» ռազմավարությունը ոչ միայն չի գործի, այլեւ հարցականի տակ կդնի երկրի գոյությունը: Թշնամին 21-րդ դարում չափազանց թանկ հաճույք է, նույնիսկ` Թուրքիայի համար: Այստեղից էլ, թող թույլ տրվի ասել` «եռաչափ» քաղաքականություն վարելու ձգտումը` ներքին եւ արտաքին: Քաղաքականություն, որը թույլ կտա ոչ միայն մերձենալ Արեւելքին` առանց Արեւմուտքի հետ վիճելու (զայրույթը հրահրելու), ոչ միայն «զրոյացնել» խնդիրներն անմիջական հարեւանների հետ` չկռվշտելով «հեռավորների» հետ, ոչ միայն նոր բարեկամներ ձեռք բերել` չհրաժարվելով հներից, այլեւ գլուխ չկոտրել երկընտրանքների լուծման վրա, այլ ջանալ վեր կանգնել դրանցից:
Հայաստանը դուրս թողնելով «Կարմիր գրքից» եւ այնտեղ մտցնելով Իսրայելը`որպես հետագա հինգ տարիների թիվ մեկ սպառնալիք` Թուրքիան դեռ երկար ճանապարհ պետք է անցնի `համաշխարհային քաղաքականության բավիղներում փնտրելով ինքն իրեն եւ իր տեղը: Իսկ մեզ` Հայաստանի քաղաքացիների եւ մեր քաղաքական դասի համար, ավելի օգտակար կլիներ ազատվել կաղապարներից եւ կարծրատիպերից, անգրագետ կազմված արձանագրությունների շուրջ ծավալվող անպիտան բանավեճերից, որոնք ընդունակ են աղճատել իրականության գնահատականը` ոչ այնպիսին, ինչպես մենք սովոր ենք, այլ այնպիսին, ինչպիսին նա կա, եւ համակերպվել դրա հետ: Եւ անհրաժեշտ է սկսել հետեւյալից. չպետք է մոռանալ, որ Թուրքիան մեր արեւմտյան հարեւանն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում