Ամերիկյան Vella Gulf հրթիռային հածանավը չորեքշաբթի օրվա ընթացքում Սև ծով կմտնի: Այս մասին հայտնում է ԱՄՆ 6-րդ նավատորմի հրամանատարության կայքը:
Հայտարարությունում ընդգծվում է, որ Սև ծովում հածանավի ներկայությունը «տարածաշրջանում կնպաստի խաղաղությանը և կայունությանը»:
«Vella Gulf հածանավի առաքելությունը օպերատիվ տակտիկական փոխազդեցության գործողությունների և ընդհանուր թիրախների ուղղությամբ աշխատանքների բարելավումն է, ինչպես նաև ԱՄՆ-ի` ՆԱՏՕ-ի դաշնակիցների և տարածաշրջանում իր գործընկերների անվտանգությունն ապահովելու հակվածության ցուցադրությունը»,- ասվում է հաղորդագրությունում:










































