Կանադան ընդլայնել է Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ցանկը: Համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է չորեքշաբթի Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի կայքում, գրում է ITAR-TASS-ը:
Ցուցակում 19 ֆիզիկական անձինք և 22 կազմակերպություններ կան՝ ներառյալ բանկային ենթակառուցվածքները: Կանադան պատժամիջոցներ է մտցրել VTB բանկի, «Ռոսսելխոզբանկի», «Մոսկվայի բանկի» և Ռուսական ազգային առևտրային բանկի նկատմամբ:
Պատժամիջոցներ են կիրառվելու նաև Նավաշինարարության միացյալ կորպորացիայի և «Դոբրոլյոտ» ավիաընկերության նկատմամբ:









































