Monday, 06 07 2026
19:10
Ֆոն դեր Լայենը խոստացել է քննարկել Ուկրաինային լրացուցիչ ՀՕՊ համակարգեր տրամադրելու հարցը
Երևանում 18-մետրանոց 300 ավտոբուս կհայտնվի՝ միայն երբ կառավարությունը կարողանա $300 մլն. հայթայթել
18:50
Ֆրանսիական ֆուտբոլի հաջողությունը միգրացիան է. Վենգեր
Իշխանությունն ինչու հաշտ եղավ սև փողերով մանդատ ստանալուն. վախենամ՝ շատ են ուշացել
18:30
ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը. ՈՒԵՖԱ
Հայաստանը և Ռուսաստանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Եթե Իրանը բանակցում է, ուրեմն այլ ելք չունի. ԱՄՆ-ն կարողացել է պարտադրել իր պահանջները
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել

Ադրբեջանի զինվորականները կորցրել են զգոնությունը, ինչը հանգեցրեց այսպիսի ողբերգության. ադրբեջանցի ռազմական փորձագետ

Ռուսաստանին ձեռնտու է ԼՂ հակամարտությունը, սակայն մենք, որպես հարևաններ, պետք է ձգտենք կարգավորել մեր հարաբերությունները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առաջացած լարվածությանը ու Ադրբեջանի զինված ուժերի սխալներին:

Նա նշեց, որ այսօր Ադրբեջանի բանակն այն բանակը չէ, որը շատերը տեսել են 1990-ականների սկզբին, բանակը շատ է փոխվել, և կարելի է ասել, որ շատ ցուցիչներով այն գերազանցում է Հարավային Կովկասի բոլոր զինված ուժերին:

Ըստ նրա՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Ադրբեջանը շատուշատ երկրներից ձեռք է բերել ժամանակակից սպառազինություն և տեխնիկա. բավարար է միայն ծանոթանալ ՄԱԿ-ի տվյալների բազային, թե Ադրբեջանը վերջին 5 տարիների ընթացքում ինչ տեսակի զենք ու տեխնիկա է ձեռք բերել: Այդ երկրների ցանկում են Ռուսաստանը, Իսրայելը, Ուկրաինան, Բելառուսը, Թուրքիան և շատ ուրիշներ:

«Այդ գործընթացը շարունակվում է նաև այսօր, և եթե անհրաժեշտություն առաջանա, ապա երկրի ղեկավարությունը կշարունակի ամբողջացնել երկրի ԶՈՒ զինանոցը: Որքան էլ մեր հարևանները հերքեն այդ փաստը, թե՝ այդ բանակը անկախ ԼՂՀ-ի բանակն է, սուտ է ու սխալ: Մենք բոլորս գիտենք՝ ինչն ինչպես է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է օրերս հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական ԶՈՒ տապալմանը, ապա ռազմական փորձագետը նշեց, որ դա ամբողջությամբ այլ պատմություն է, որից նույնիսկ Հայաստանում տեղյակ չեն, և դա ամենևին էլ չի խոսում այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ չէ լայնամասշտաբ ռազմական գործողությունների:

«Այո, մենք կորուստներ ենք ունեցել: Եվ այդ կորուստները հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ են: Պարզապես թույլ են տրվել որոշակի բացթողումներ, որոնք հանգեցրին այս ողբերգությանը: Ադրբեջանի զինծառայողները պարզապես կորցրել են իրենց զգոնությունը, ինչը հանգեցրեց այսպիսի ողբերգության: Կարծում եմ, որ հրամանատարությունը այս դեպքից կանի համապատասխան եզրակացություններ, և մեղավորը օրենքով կստանա իր պատիժը:

Հայկական հետախուզադիվերսիոն խումբը մինչ այս ևս ոչ մեկ անգամ շփման գծի տարբեր հատվածներում փորձել է ճեղքել այնպիսի հատվածներ, որոնք վերահսկվում են ադրբեջանական կողմից: Պարզապես նախկինում նրանց դա չէր հաջողվում, իսկ վերջին անգամ դա նրանց հաջողվեց: Բնականաբար, Ադրբեջանի ԶՈՒ-ից ևս միջոցներ են ձեռնարկվել՝ պատասխանելու հակառակորդի այս քայլերին: Բնականաբար, երկու կողմերն էլ զոհեր ունեն, դա ողբերգություն է ու ցավալի է:

Պատերազմի պատճառով երիտասարդ տղաներ զոհվեցին: Բայց այս պատերազմը հայ պատանիների համար անիմաստ է, և նրանք պետք է հասկանան, որ վաղ թե ուշ այդ տարածքները պետք է թողնել իրենց տերերին: ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերը ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ այդ տարածքները գրավվել են ՀՀ ԶՈՒ-ի կողմից: Մի խոսքով՝ սա պատերազմ է, ու այստեղ կորուստներ են եղել ու լինելու են, քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ: Իսկ այն, որ սահմանին իրավիճակը լարված է, կարծում եմ՝ ժամանակավոր է, և ամեն ինչ շուտով կընկնի իր տեղը: Այսինքն՝ այստեղ կան քաղաքական նրբություններ, որոնց մասին շատերը լավ տեղեկացված են՝ Սոչիում նախագահների հանդիպում և այլն»,- մեկնաբանեց Ուզեիր Ջաֆարովը:

Անդրադառնալով հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորություններին և այն հարցին, թե ինչու Ադրբեջանը չի գնում բանակցությունների ճանապարհով, փորձագետը պատասխանեց, որ այդ հարցին պետք է պատասխանի հայկական կողմը:

«Ի՞նչն է խանգարում ՀՀ ռազմական և քաղաքական ղեկավարությանը իրականացնել որոշումները և փաստաթղթերը ԼՂ-ի վերաբերյալ: Այդ դեպքում այսքան զոհեր չէին լինի երկու կողմերից էլ:

Ռուսաստանին ձեռնտու է այս իրավիճակը, Ռուսաստանը պաշտպանում է իր հետաքրքրությունները տարածաշրջանում, զենք ու տեխնիկա է վաճառում հակամարտող կողմերին: Իսկ մեզ՝ որպես հարևանների, պետք է կարգավորել մեր հարաբերությունները, որպեսզի ապագա սերունդներն ապրեն խաղաղության ու հանգստության մեջ: Որքան շուտ դա հասկանան Երևանում, կարծում եմ՝ այնքան Հայաստանը մի քանի ոլորտներով կզարգանա: Ներկայիս սերունդն իրավունք չունի իր չլուծված խնդիրները ապագա սերունդներին թողնել»,- ասաց ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում