Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր մեկնել է Բրյուսել` մասնակցելու համար Եվրոպայի Ժողովրդական կուսակցության համագումարին: КАВКАЗ-ПРЕСС գործակալությունը հաղորդում է, որ Համագումարին մասնակցության շրջանակներում նա մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, սակայն Վրաստանի նախագահի աշխատակազմից չեն հստակեցրել, թե հատկապես ում հետ կհանդիպի:
Հարկ է նշել, որ Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ են մի շարք եվրոպական երկրների ղեկավարներ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն էլ էր դիմել անդամակցության համար: