Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն նշել է, թե ինչպես է ակումբին հաջողվել համաձայնության հասնել Լուիս Սուարեսի տեղափոխության շուրջ: Հիշեցնենք` հարձակվողը կատալոնական ակումբի ֆուտբոլիստ դարձավ աշխարհի 2014 թվականի առաջնության ավարտից հետո: Նա 4 ամսով որակազրկված է և չի կարող մասնակցել իր նոր ակումբի` մրցաշրջանի մեկնարկային մասում անցակցվող հանդիպումներին:
«Սուարեսի հետ առաջին բանակցությունն անցկացրել ենք դեռ մինչև աշխարհի առաջնության մեկնարկը: Ասել եմ, որ նա համապատասխան տարիքում է և բավականաչափ փորձ ունի` կարիերայում որոշիչ քայլ կատարելու համար:
Վաղուց գիտեինք, որ Սուարեսը սիրում է «Բարսելոնա»-ն և մեր քաղաքը: Գիտեինք նաև, որ Լուիսն ավելի շահավետ առաջարկներ ունի, բայց նա ընտրեց «Բարսելոնա»-ն»,- Goal-ը մեջբերում է Բարտոմեուի խոսքերը:







































