Friday, 26 04 2024
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ

Բանկի աշխատակցուհին խաբել է բանկի 51 վարկառուներին, հափշտակել նրանց 7 միլիոն 146 հազար 100 դրամը

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ սկսվում է Օլգա Ավագյանի գործի դատական քննությունը:

Օլգա Ավագյանն աշխատել է «Արդշինինվեստբանկի» Վարդենիսի մասնաճյուղում՝ որպես հաշվապահության մասնագետ: Ի պաշտոնե ունեցել է վճարման հանձնարարագրերի ընդունման, փոխանցման և այլ լիազորություններ:

Ըստ մեղադրանքի՝ Օլգա Ավագյանը իրեն ամրակցված համակարգչում ստեղծել է բանկի կողմից չշահագործվող, ակնհայտ կեղծ վճարման անդորրագրի ձև պարունակող էլեկտրոնային ֆայլ:

2013 թվականի փետրվարից մինչև հունիս ամիսը ներառյալ Օլգա Ավագյանը, գործելով մեկ միասնական դիտավորությամբ, իր լիազորությունները բանկի շահերին հակառակ ու իր օգտին օգտագործելով՝ իրագործել է իր հանցավոր մտադրությունը:

Նա մասնաճյուղի 51 վարկառուների կողմից բանկում գրավադրված ոսկե զարդերի դիմաց հատկացված գումարների մասնակի կամ լրիվ մարում կատարելու ժամանակ, օգտվելով այն բանից, որ վարկառուներն ու նրանց ընտանիքի անդամներն իրեն ճանաչել են որպես բանկի՝ երկար տարիների աշխատակցի, վստահել են, չարաշահել է նրանց վստահությունը, դրամարկղ մուտքագրելու համար նրանցից ստացել է վարկերի մարման գումարները՝ ընդհանուր՝ 7 միլիոն 146 հազար 100 դրամ, սակայն գումարները չի մուտքագրել նրանց հաշվեհամարներին:

Վճարում կատարողների մոտ վճարումը կատարած լինելու պատրանք ստեղծելու նպատակով Օլգան, ըստ մեղադրանքի, իր համակարգչով տպագրել ու նրանց է տվել վճարված գումարի չափը պարունակող, իրեն ամրակցված կնիքով դրոշմակնիքված, իր ստորագրությամբ հաստատված ակնհայտ կեղծ անդորրագրեր և խաբեությամբ հափշտակել է ամբողջ՝ 7 միլիոն 146 հազար 100 դրամը:

«Արդշինինվեստբանկը» հետագայում փոխհատուցել է 42 վարկառուներին իր աշխատակցուհու կողմից պատճառված վնասը՝ 6 միլիոն 778 հազար 624 դրամը, իսկ մնացած վարկառուների վնասները հատուցել է ինքը՝ Օլգա Ավագյանը:

Նախաքննական մարմինը Օլգա Ավագյանին մեղադրանք է առաջադրել քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 214 հոդվածի 1-ին մասով:

Ավագյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում