Sunday, 21 06 2026
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը

Ծառուկյանը մյուսներին այլընտրանք չի թողել

ԲՀԿ խորհրդարանական պատվիրակության Բրյուսել կատարած այցի մասին հաղորդագրությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն, ըստ էության, մասնակիորեն հրապարակել է Գագիկ Ծառուկյանի որոշումը նախագահական ընտրությունների հետ կապված: Խոսքը ԲՀԿ մամլո ծառայության տարածած տեղեկատվության մասին է, որտեղ ներկայացվում է Եվրախորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի խոսքը: Ռոկան կարծում է, որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում նախագահի լավ թեկնածու կլինի, քանի որ ունի մարդկային և լավատեսական հատկանիշներ:

Արժե, իհարկե, նկատել, որ նախագահի թեկնածուները պետք է օժտված լինեն ոչ միայն մարդկային ու լավատեսական հատկանիշներով` ինչն, իհարկե, շատ կարևոր է, այլ նաև գաղափարներով, երկրի համար կարևորագույն խնդիրներում ունեցած ռազմավարական պատկերացումներով, վերջապես ինտելեկտով: Միայն մարդկային ու լավատեսական հատկանիշներով կարելի է ընդամենը բարեգործ լինել, բայց ոչ նախագահի թեկնածու, այն էլ մի երկրում, որտեղ կան տարաբնույթ հիմնարար խնդիրներ: Բայց հարգարժան պարոն Ռոկան, ըստ ամենայնի, չի փորձել շատ երկար ծավալվել և ասել է այն, ինչ ցանկանում էր լսել Գագիկ Ծառուկյանը, որպեսզի հետո այն ներկայացվի Հայաստանի հասարակությանը, նաև քաղաքական ուժերին, ովքեր նրա հետ խորհրդատվությունների մեջ էին: Գագիկ Ծառուկյանը ցանկալին ստացել է և Եվրախորհրդարանի փոխնախագահի մակարդակով նրան տեսել են որպես նախագահի լավ թեկնածու: Այսինքն` Գագիկ Ծառուկյանը ստացել է այն, ինչի հետևից գնացել էր Բրյուսել` Եվրոպայում ընկալված և հավանություն ստացած լինելու տպավորություն, որպեսզի այն ներկայացվի Հայաստանում:

Եվրոպայից, իհարկե, դա շատ ջանք չի պահանջել: Վերջին հաշվով, եվրոպացիներին որևէ կերպ չի խանգարում Ծառուկյանի թեկնածությունը Հայաստանում: Ավելին` միգուցե նույնիսկ օգնում է, որովհետև այն կարող է մահակ լինել Սերժ Սարգսյանի գլխին: Սակայն այստեղ, իհարկե, իրավիճակը փոքր-ինչ հարաբերական է, որովհետև Գագիկ Ծառուկյանն ինքը կարծես թե համառորեն չի ցանկանում իր ձեռքը վերցնել մահակն ու գնալ Սարգսյանի դեմ: ԲՀԿ մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ Գագիկ Ծառուկյանը Եվրոպայում հայտարարել է, թե չի կարող լինել կոռուպցիայի դեմ իրական պայքար, եթե պայքարողը հենց կոռումպացվածներն են: Կոռուպցիայի դեմ պայքարի մասին հռչակել է Սերժ Սարգսյանը: Ուրեմն` ի՞նչ է ստացվում. Սերժ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանը համարում է կոռումպացվա՞ծ, թե՞ չի համարում, որ Սերժ Սարգսյանն է կոռուպցիայի դեմ պայքարողը: Եթե վաղ թե ուշ կստացվի պատասխանը նախագահական ընտրությանը մասնակցելու Գագիկ Ծառուկյանի որոշման վերաբերյալ, ապա սրա վերաբերյալ պատասխան մենք երևի թե երբեք չենք ստանա, որովհետև ԲՀԿ առաջնորդն ու նրա ամբողջ թիմը նախընտրում են ամեն կերպ շրջանցել Սերժ Սարգսյանի անունն իրենց քննադատություններում կամ ընդդիմախոսության մեջ: Այսինքն` Ծառուկյանի «մահակային» գործառույթը փոքր-ինչ կասկածելի է, այն իմաստով, որ նա չի կարող Սերժ Սարգսյանին զգաստացնող գործոն լինել, եթե չի համարձակվում նույնիսկ նրա անունը տալ այս կամ այն ոլորտը կամ երևույթը քննադատելիս:

Այնուամենայնիվ, Եվրոպան, փաստորեն, տալիս է կանաչ լույս Ծառուկյանին` հավանաբար մտածելով, որ նրա առաջադրվելը ավելի օգտակար է, քան չառաջադրվելը: Այսպիսով, Ծառուկյանը ևս մի քայլ է կատարում դեպի նախագահի թեկնածություն: Հետաքրքրական է, թե նրա այս քայլն ինչ արձագանք է գտնելու «միասնական թեկնածուի» գաղափարի համատեքստում: Այսինքն` ԲՀԿ նախագահի առաջադրումը մոտեցնո՞ւմ է այդ գաղափարը իրականությանը, ավելի իրացնելի դարձնո՞ւմ է այն, թե՞ հակառակը: Պարզ է մի բան, որ Գագիկ Ծառուկյանը երբ դնում է իր թեկնածությունը, մյուս բոլորը ինքնաբերաբար հայտնվում են նրա ստվերում` դնեն, թե չդնեն իրենց թեկնածությունը: Նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանն այս դեպքում հայտնվելու է Ծառուկյանի ստվերում, էլ չասած Րաֆֆի Հովհաննիսյանի կամ Դաշնակցության հնարավոր առաջադրման մասին: Հայտնվելով ստվերում` «միասնական թեկնածուի» հարցը նրանք վերածում են, ըստ էության, տեխնիկականի: Այսինքն` նրանք կա՛մ կմիանան Ծառուկյանին և այդ միացումը տեխնիկապես կկոչվի «միասնական թեկնածու», կա՛մ չեն միանա դե յուրե, բայց դե ֆակտո հնարավորություն չեն ունենա որևէ բան հակադրել նրան և խաղալ նրա դեմ, քանի որ նրանք նույնիսկ կես ճակատի ռեսուրս չունեն որպես թեկնածու, ուր մնաց ունենան երկու ճակատի` Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի դեմ պայքարի ռեսուրս:

Այսինքն` Ծառուկյանը այլընտրանք չի թողնում` կա՛մ սատարում են իրեն, կա՛մ պարզապես վերածվում տեխնիկական թեկնածուների, որոնց անուններն ընդամենը ընտրական ծախս են դառնում պետության համար, քանի որ կարող են բարձրացնել քվեաթերթիկների ինքնարժեքը: Այդ ուժերի մասնակցությունից պետությունը և հասարակությունը հազիվ թե որևէ օգուտ ստանան, նրանք հազիվ թե որևէ բան փոխեն իրենց մասնակցությամբ` եթե առաջադրվում է Գագիկ Ծառուկյանը: Իսկ ահա չմասնակցելով` նրանք պետությանն ու հասարակությանն օգուտ կտան, քանի որ ինչքան քիչ լինեն անունները, այնքան ավելի էժան կնստի քվեաթերթիկը պետության, այսինքն` հարկատուի վրա: Հետևաբար` պետական գանձարանն այդ ամենի շնորհիվ կարող է խնայել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում