Առաջադեմ համաշխարհային իմունաբաններից մեկը BBC-ի հետ զրույցում հայտարարել է, որ հույս ունի մինչև 2015-ի կեսեր Էբոլա մահացու վիրուսի դեմ պատվաստանյութ մշակել:
Բժիշկ Էնթոնի Ֆաուչին Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ամերիկյան ազգային ինստիտուտի տնօրենն է: Նրա խոսքով՝ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, որոնք ավելի վաղ հուսադրող արդյունքներ էին ցուցաբերել կենդանիների վրա, կսկսվեն սեպտեմբերին:

Ամերիկացի բժիշկների խոսքով՝ ամերիկացի բժիշկ Քենթ Բրենթլիի վիճակը, ով վարակվել էր Էբոլայով Արևմտյան Աֆրիկայում, բարելավվում է: Նրան բուժում են փորձնական դեղանյութով՝ ԱՄՆ կլինիկաներից մեկում:
Մարդասիրական առաքելության ևս մեկ հիվանդ աշխատակցի՝ ամերիկացի Նենսի Ռայթբոլին ներկայում բուժման համար հայրենիք են տեղափոխում:











































